Աղջիկներին`անձնական փորձից

Աղջիկներին ծանոթ կլինի այս պրոբլեմը, որ ուզում ես մի նոր բան անել, չգիտես, արժի , չարժի, նորա, ուրիշների մոտ ոնցա ստացվել, համեմատում ես, հետո հրաժարվում ես, բայց ուրիշների վրա տեսնում ես, դուրդ գալիս է, ուզում ես, մեկա չես անում: Ես օրինակ այն, ինչ ուզում եմ, մի լավ ուսումնասիրում եմ, հետո նոր սկսկում եմ անել: Առաջի անգամ, երբ մտքովս անցավ սոլյարի գնամ, ես երկար կարդացի դրա մասին, ոնց պետք է գնալ, ինչ մաշկի գույն ունենալուց քանի րոպե մնալ, որոնք են լավ, որ լամպերովը, ուղղահայաց, թե հորիզոնական, ինչ կրեմներ քսել: Իհարկե ,իմ առաջին ու վերջին փորձն անհաջող էր ,քանի որ ես ինձ ձգում էի դագաղի մեջ, ուղղահայացի լամպերը լավը չէին, հորիզոնականում անցկացրած 5 րոպեն ինձ համար անտանելի էին, ես հրաժարվեցի այդ մտքից: Բայց բոլոր նրանք, ովքեր փակ տարածություններից ֆոբիա չունեն, բայց ուզում են փորձել, համոզված եղեք, որ եթե հենց առաջին օրը չգնաք ու կես ժամ չպառկեք, մաշկի ուռուցք ապագայում չեք ունենա:

Նույնը և ես արել եմ նիհարելու ժամանակ, քանի որ այս պրոբլեմն ունեն գրեթե բոլոր կանայք, ինչու չէ և տղամադրիկ, ապա ինտերնետում ինֆորմացիան այնքան շատ է, ու ամեն մեկը լրիվ տարբեր բան է խորհուրդ տալիս, դրա համար այստեղ կարևորը չվնասել սեփական առողջությունն ու օրերով չհրաժարվել սննդից, այլ սնվել ճիշտ, որ համ նիհարես, համ էլ առողջ մնաս:

Հետո հերթը հասավ եղունգների աճեցմանը, մտածել եմ շատ երկար, դրական ու բացասական կողմերը քննարկել մանսագետներիհետ, ու ես արեցի դա, բայց այստեղ էլ պետք է իմանալ, որ հա ինչքան էլ Ձեր եղուգները աճեն գելի տակից,  չարժի տարիներով կարեկցիա անել, հետո բողոքել,  որ վնասեցինք Ձեր եղունգները, իմացեք երբ է պետք հանել, ես ընդամենը երեք ամիս եմ վայելել դրանք, հիմա նորից իմ եղունգներով եմ: Նույնը և վերաբերում է տատուներին, փերսինգներին, մազերի ու թարթիչների արհեստական աճեցմանը: Եթե ամեն ինչ, կապված կանացի գեղցկության հետ, արվի ճիշտ, տեղին ու համապատասխան մասնագետի կողմից, ապա պետք չի վախել հետագա բարդացումներից ու անիմաստ հորինված լեգենդներից: Սիրելի կանայք հիշեք, ձեզ ընդամենը պետք է ընդգծել սեփական գեղեցկությունը, այլ ոչ թե այլանդակել այն:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.