Այսօրվա օրս

Այսօր առավոտս սկսվեց ժամը 5-ին, քանի որ ամուսնուս ճանապարհում էի Մոսկվա ու ես մեն մենակ պետքա մնամ 5 օր, դա ինձ համար նեեեեեեեեեեեեեեեեեեեեեենց տանջանք է(((((: Արդեն կարոտել եմ…..

Բայց այսօր ինձ համար նաև շատ լավ օր է, այսօր իմ շատ-շատ սիրելի տատիկի 87 ամյակն է:

Այսօր, երբ ես զանգեցի իրեն, ինքը ինձ ասաց, որ գիտի, որ պետք է իրան այնքան լավ պահի, որ 90 ամյակը մեծ շուքով նշենք: Տատիկիս շատ-շատ եմ սիրում, ինքը իսկապես իմ 2-րդ մաման է: Ինքը իմ` հայ արվեստի, գրականության գիտելիքների ձեռք բերման մեջ շատ մեծ դեր ունի: Ինքը այն մարդկանցից է, ով մինչև հիմա անգիր ասում է Թումանյանի Մարոն, Անուշը ու շատ-շատ բանաստեղծություններ նա հիշում է ծայրից ծայր: Տատիկս Դիլիջան քաղաքի շատ ու շատ սերունդներին սովորեցրել է գրել ու կարդալ: Դե շատ բան կարելի է ասել, ես կասեմ միայն, որ իսկապես հպարտ եմ, որ ունեմ նման տատիկ, ու իրան ճանաչող բոլոր մարդիկ դա կարող են հավաստիացնել:

Այսօր առավոտյան ես odnoklassniki.ru կայքում մի հատ նկարի հանդիպեցի, ու երբ կարդացի վերնագիրը, չգիտեի ծիծաղեմ, թե ինչ: Մենք մեր բուհում (ԺՈՂ) դասախոսների վրա այսպես չէինք պառկում)))) կարող է և ես շատ հնադարյան մարդ եմ:

Հաջորդ ինձ այսօր զարմացրած, ավելի ճիշտ զայրացրած դեպքը Շանթի X factor հաղորդման ժամանակ էր: Այս նախագծին մասնակցում է զույգ` ամուսիններ, ովքեր ծնվել են Գյումրիում, բայց ապրում են և ծանոթացել են Սանկտ-Պետերբուրգում:

Կինը արտակարգ ձայնային տվյալներ ունի, իսկ ամուսինը, ինչպես ինքը ասեց, առաջին անգամ էր երգում: Ու ես չգիտեմ`ինչու էր ինքը մասնակցում կնոջ հետ
ա. ամոթ է կնիկս մենակ երգի, ես ել գնամ, որ բան ասող չլինի
բ. դե մեկա կինս լավա երգում, հաստատ կանցնի, դե բա ես մնամ ստվերում

Ու իհարկե իրա կինը իրա անտաղանդ լինելու պատճառով չանցավ, ես նենց էի կատաղեեեեեեեեեեեել: Ուզում էի ասեի, այ ապուշ մեղք չի այդ աղջիկը, որ քո նման անխելքի պատճառով տուժեց:

Հետո այսօր քուրիկս պատմեց, որ մամաս մասնակցել է իրենց սուպերմարկետի նոր գովազդային հոլովակի նկարահանումներին: Մամայիս աստղային ժամն եկելա: Մի քանի սիրողական նկարներ նկարահանումից:

Ի դեպ, քանի որ ես մի քանի օր մենակ եմ լինելու և բնականաբար ալարելու եմ ուտելիք պատրաստել, որոշել եմ ևս մի քանի կիլո նիհարել: Ես արդեն 2 ամիս է 56,4 ից չեմ կարողանում իջնել: Ու հաստատ մեր կշեռքը չի փչացել:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.