Էս լիքը ու շատ ամեն ինչի մեջ

Մեր կյանքում ամեն ինչ գնալով շատանումա, ու ընտրության հնարավությունները շատ են, չգիտես, որն ընտրես, որ կողմ նայես, կոնկրետ ուր գնաս: Օրական մի քանի նոր ֆիլմա դուրս գալիս, ու երբ ուզում ես նոր ֆիլմ նայես, քեզ էնքան են խորհուրդ տալիս, որ դրանց մեջից ընտրելուց ալարում ես ու ոչ մի բան չես էլ նայում, այսօր երգերը, երգիչները տեսահոլովակները էնքան շատ են, որ չգիտես, ինչ լսես, չգիտես ռադիոյի որ ալիքը միացնես, հեռուստատեսությամբ ալիքնեը շատանում են, շատանում են, բայց հենց պուլտը ձեռքիդա, բան չկա նայելու, մտնում ես ինտերնետ, լիքը սոցիալաան կայքեր, լիքը բլոգեր, լիքը տեղեկատվական կայքեր, ու դրանց բոլորի մեջ լիքը լավ ու վատ նորություններ, մտնում ես խանութ ամեն ինչից տարբեր ֆիրմաների, լիքը ու լիքը, դուրս ես գալիս տնից, լիքը լիքը ավտոներ, մի տեղ գնալու համար լիքը մարշրուտկաներ, հեռախոսդ բացում ես լիքը համարներ, մտնում ես Ֆեյսբուք լիքը օնլայն ընկերներ, ձմեռը սիրտդ դեղձա ուզում, խանությում լիքը դեղձ, էլ մի սպասի ամառը գա, պոմիդորով վարունգով սալաթ ես ուզում , խնդրեմ, ուզում ես ճանապարհորդես, ամբող աշխարհը քոննա, ուզում ես թեյ խմես, տեսակները շատ, համերը տարբեր, ուզում ես մի լավ բան կարդա, լիքը լիքը լիքը լավ բաներ կա կարդալու, հազար նոր հեղինակ ու նոր գրքեր, ուզում ես նոր հագուստ առնեք, լիքը լիքը նոր հագուստներ, հազարավոր խանութներ, բրենդեր, ուզում ես մենակություն, ահա քեզ լիքը մենակության ձևեր, ուզում ես , ինչ ես ուզում, հա էտ ես ուզում, դրանից էլ լիքը լիքը շատ հենց քո ուզածից…
Էս լիքը ու շատ ամեն ինչի մեջ մենակ նույնա մնացել օրվա 24 ժամը, մեկ էլ այն, որ մենք մեկա հավերժ չենք…


Both comments and pings are currently closed.

Comments are closed.