Իմ մանկության խաղերը

Իմ սերունդը շատ լավ մանկություն է ունեցել, չնայած վատ պայմաններին, մենք մեկ է ունեցել ենք այն, ինչ հիմա չունեն անպատերազմ ու զարգացող Հայաստանում ապրող, ինտերնետներից ու բջջայիներից գլուխ հանող մանկության շրջանի հայ բալիկները: Իմ մանկության խաղերը իմ մեջ մինչև հիմա շատ ուժեղ տպավորված են: Հիմա մի քանիսը ուզում եմ հիշել:

Ես ապրել եմ 9 հարկանի շենքում, որին շրջապատում էին նման 5 շենքեր, ու այդ շենքերի բոլոր հասակակից երեխաները խաղում էին իրար հետ: Մենք ունեինք հատուկ մեծ տարածք`Խանութի գլուխ անվանումով, որտեղ մենք խաղում էինք: Գծված էին հատուկ Ֆուտբոլի, Կարմիր Մոսկվա խաղերի համար գծեր, ունեինք Կլասսիկ` ռեստորան, բարով ու էն հարթ մակերեսով քարերով:

 

Առաջինը հիշում եմ Այգեպանի աղջիկ խաղը, որը սկսվում էր սենց Օյ ինչ պատահեց, սիրահարվեցի, ում, ծաղիկի, թե մրգի անուն էինք ասում ու տենց կոշիկներ հանում տալիս այգեպանին: Հաջորդը 50 ՊԱԲԵԴԱ խաղն էր, կար շենքի պատին գծված մի հատ մեծ շրջանակ, որի մեջտեղը գրած էր 50, ու տենց ցելա քցելով, որոշում էինք, ով էր բռնողը, հենց ինքը հեռու էր գնում կամ վազում էր մեկի հետևից, պետք է խփեինք 50 անգամ կլորի մեջ ու վերջում ասեինք 50 Պա բե դա: Խաղում էինք Հոբան չիլիկ, որի իմաստը այս էր` մի հատ մեծ փայտ ու փայտիկ, մեծով փոքրին խփում էինք, ու ընկած տարածքը չափում մեծ փայտիկով ու ումը շատ լիներ, նա հաղթում էր: Գետնից բարձրի իմաստը սա էր, կար բռնող ու պետք է աշխատեիր մինչև իրա` քեզ բռնելը, բարձրանայիր որևէ բարձր տեղ: ՊՊզովի Լյովա խաղ կար, որը սենց բութ մատդ բարձրացնում էիր, ու տենց գալիս էին խփում` պպզովի Լյովա ասում:

Հանրահայտ թիմային խաղեր էին 7 քարը, 15 քարը, երկար պարանը, ռեզինը, Կռուգավոյը (գործնագործ), պախկվոցի (պահմտոցի), Կարմիր Մոկվա, Ստոպը  ու էլի տենց լիքը խաղեր:

Սկսեմ իմ ամենասիրելի խաղից` Արեգակը ծաղկեց, մի աղջիկ ուզեց հեյ: Խաղացողները բաժանվում էին երկու մասի, կանգնում իրար դիմաց, որոշակի հեռավորության վրա, ու գնում իրար դիմաց նման խոսքերով` Արեգակը զարթնեց մի աղջիկ ուզեց ՀԵՅ, մյուս թիմը` այդ աղջկա անունը մեզի հայտնեցեք Հեյ, մյուս թիմը` Այդ աղջկա անունը, ու ասում էին որևէ աղջկա անուն, ու այդ աղջիկը թիմի անդամներից 2 հոգու ձեռքերը ամուր բռում էր, հակառակորդ թիմը գալիս էր ու ուժեղ հարվածում, եթե ձեռքերը բացվում էր, աղջկան տանում էի իրանց թիմ, եթե չէ, մնում էր իր թիմում:

7 քարը քարերով ու գնդակով խաղ էր, 7 հարթ մակերեսով քարեր շարում էինք իրար վրա ու կոնկրետ հեռավորությունից թիմերը գնդակը գլորում էին նենց, որ քարերը թափվեն: Լավ խաղացողները գիտեին, որ քարերը պետք է նենց շարել, որ ամուր մնան: Ու մյուս թիմի` գնդակը գլորելու ժամանակ կանգնում էինք ու ասում` Ծուռ գնա, ծուռ գնա:

15 քարը 15 հաստ կարտոնից կտրված միաչափ քառակուսիներ էին, որոնք կլորաձև շարում էինք գետնին թվերի հակառակ կողմով` գնդակ նետողներից հավասար հեռավորության վրա: Ու գործնագործի նման խաղում, բայց պետք է հասցնեիր այդ ընթացքում քարերը շրջել այնպես, որ երևան թվերը ու 1-15 շարեիր իրար վրա հերթականությամբ:

Երկար պարանը շաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում, բռնում էին երկու հոգի, որոշվում էր թռնելու քանակները ու տենց հերթով մտնում էինք պարանի տակ թռվռում, ու պետք է սինխրոն անել ու հանկարծ չսխալվել:

Ռեզինը դեեեե ամեն մեկի խաղ չէր, կային հատուկ ձևեր, հարկեր, ու ամենավերևի հարկը 9 էր, որ վզին են քցում ու ամեն մեկը չէր կարա դա աներ: Գործնագործը դե հայտնի խաղ է, Պախկվոցին մեզ մոտ շատ լավ էր անցնում, քանի որ խաղում էինք մութ ժամանակ ու նեն տեղեր ոոոոոոոոոոոոոոր:

Չեմ կարողանում հիշեմ աչքերը փակող ինչեր էր ասում , կարծեմ` ես աչքերս փակում եմ, մինչև 10 հաշվում եմ, բացեցի, ում որ տեսա բռնեցի, սենց մի բան:

Կարմիր Մոսկվան դա մեր ՎԵՐՋ խաղերից էր, խաղացողները բաժանվում էին երկու մասի, դարպասանման մի կլորակի մեջ դրվում էր փայտիկ, խաղահրախարակը բաժանվում էր երկու մասի մեծ գծով, ու պետք է հատեիր գիծը այնպես, որ հակառակորդները քեզ չբռնեն ու դու փայտիկը գողանայիր: Ու կարծեմ, եթե իրանց տարածքում քեզ բռնում էին, դու քարանում էիր, մինչև քո թիմից մեկա գա ու քեզ կպնի ու ազատվես:

Թիմային խաղերից էր նաև ՌԱԶ ԴՎԱ ՏՐԻ խաղը, Պահողը թեքվում էր խաղացողներին մեջքով ու նայում էր պատին` ձեռքով աչքերը փակած, ու ասում էր ՌԱզ, դվա տրի, թեքվում, իրա ասելու ժամանակ պետք է խաղացոզները մեծ քայլեր անեին դեպի իրեն, ու եթե նա թեքվում էր ու ինչ որ մեկը  շարժվում էր, շարժվողը խաղից դուրս էր գալսի, տենց պետք է հասնեին քիրան ու խփեինք իրան հետո վազում էին բռնոցի խաղում:

Ստոպը գնդակով խաղ էր, երբ մեկը գնդակը նետում էր օդ, տալիս էր խաղացողներից մեկի անունը, ինքը պետք է վազեր, առանց գնդակը գետնին կպնելու բռներ ու գոռար մեկ ուրիշի անունը: Կրվում էր նա, ով չէր հասցնում գնդակը բռներ ու իրան տալիս էին ՁՈՒ, 3 Ձու հավաքելու դեպքում, թիմի դեմքերը` անուն դնողը,անուն ասողը ու ում մատներինը, գնում էին անուն դնելու` ՈՒՄ ՄԱՏՆԵՐԻ երեք մատներին տալիս էին անկապ անուններ, պարտվողը ընտրում էր ու դրանից հետո իրան տենց էին ասում:

Աղջիկ փախցնոցին ցույց էր տալիս, թե բակում ով ումա հավանում, ու կային աղջիկներ ու տղաներ, ում զոռով էին ընտրում: Բադմիտոն ամեն մեկը չէր խաղում, քանի որ ամեն մեկը չուներ այդ հաճույքը:

Ակտիվ խաղերից հոգնելուց մենք խաղում էինք Սոլ Ֆեջիյո կամ այն ժամանակ հայտնի Դեն դեն դուլի խաղը: Սոլ ֆեջիոն խաղում էինք մի քանի հոգով շրջան կազմած ու դե` Սոլ ֆեջիո, սոլ մարի, մարի մարիո Էռո Էռո ցիպ ցիպ ցիպ, ուան թու թռի: Իսկ Դեն դեն դուլին խաղում էին երկու հոգով ու կային հատուկ շարժումներ, որ մենք սովորում էին օրերով վարժվելիս` Դեն դեն դուլի, դեն դեն դուլի դուլի, շհոպ շհոպ մերի, շոփ շոփ մեքսիկա, Ջիմի ջիմի յակադա, ջիմի ջիմի ու յու մնացածը անկեղծ չեմ հիշում:

Դե խաղերի ժամանակ կային ԴԱՂԱԼ խաղացողներ, ում հետ ոչ մեկ չէր սիրում խաղալ:

Եվ իհարկես, ես երբեք չեմ մոռանա մեր սարեր հիշեցնող ճանապարհների ձմեռները, երբ մենք սանկաները իրար կապած կամ պարզապես երկար ցելոֆանով իջնում էինք այնքան երկար ԴԻՔ կոչվող ճանապարհներով, որ հետո մինչև ՍՏԱՐՏԻ տեղը հասնելը բարձրանում էինք կես ժամ:

PS: Չգիտեմ, ովքեր են հորինել այս խաղերը, ինչ իմաստ ունեին դրանք, ինչ էին նշանակում այդ բառերը, խաղերը, բայց հազար երանի, որ ունցել ենք ԻՍԿԱԿԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ու խաղացել ենք ԵՐԵԽԱՅԱԿԱՆ խաղեր:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

8 Responses to “Իմ մանկության խաղերը”

  1. Tigran says:

    Արաք չես պատկերացնի ինչ լավ բան ես գրել, սաղ իմ սիրած խաղերը կաին:լօլ մեր ժամանակ ուրիշ էր լիքը ուրախություն կար, հիմա սաղ կոմպի դեմը նստած գոնկա են խաղում, հիշում եմ, մենք պիստո պիստո էինք խաղում :D:D:D:D հիմա երեխեքին ասես կխնդան, կասեն մենք MEDAL ենք խաղում:ախր լիքը լավ խաղեր կա, հոլ ֆռցնելը ու ելի լիքը լիքը:Արաքս շատ շնորհակալություն ես հիշացնելու համար, հեսա ՖԲ լինկ տամ, մտի ետ խաղերի համար առանձին գրի ու ինձ նշի մտնեմ կարդամ ելի: մի բան ելի ասեմ, իրանք չգիտեմ բայց ես հիշում եմ, մանավանդ ՀԱԼԱՄՈՒԼԱ 1 հալամուլա 2 …. 10 ))) թիմային լավ խաղ էր, մանավադ գիշերով, լօլ տեղ ասեմ, քանի որ ես չհասցրի գրեի ես թեման, դու առաջին ես, մտի ետեղի սաղ խաղերը նայի ու գրի , որ մենք խաղում էինք:

  2. Tigran says:

    մենք չէ, իրանք կասեն 😀

  3. Arxangelo says:

    Վայ Արաքս ջան տեղից էս քանի օրա մոտս մանկության նոստալգիայա, հիմա էլ դու էս քո պոստով էլ ավելի բորբոքեցիր էտ նոստալգիան:
    Իրոք մենք իսկական մանկություն ենք ունեցել: Ի՞նչ խաղեր էին, ինչ հաճույք էր ու ամենակարևորը շատ առողջարար: Ես հիշում եմ նաև հալամուլա խաղը, պախկվոցու մի տարատեսակ: Ամբողջ թաղով հալամուլա էինք խաղում մոտ 50-60 հոգով ամբողջ գիշեր:
    Չէ հիմիկվա էրեխեքը մանկություն չեն տեսնում: Մեղք են, բացի կոմպյուտերային խաղերից էտ էրեխեքը լուրջ խաղ չեն տեսել:
    Մի խոսքով ընկա հիշողությունների գիրկը: Շատ ապրես, շատ…

  4. Karine says:

    Իսկապես մեր սերունդը քո թվարկած խաղերով է մեծացել…ինչ հաճելի նոստալգիա առաջացրիր

Leave a Reply

You must be logged in to post a comment.