Ինչու են Ռուսաստանում ատում մեզ

Օտար երկրում ապրելը իսկապես շատ դժվար է, հատկապես անվտանգության առումով: Հավանաբար նորություն չեմ ասի, եթե նշեմ` ինչքան դժվար է Ռուսաստանում ապրել, երբ ամեն վայրկյան զգում ես քո վրա սլավոնական ատող հայացքներ, քո ազգին մեղադրող ռեպլիկաներ: Մի կողմից մեղադրելու չի, քանի որ այստեղ հայերը իրանց պահել չգիտեն, ու մի քանի անմակարդակների պատճառով տուժում են բոլորը:

Բնական է, որ ոչ մեկին էլ դուր չի  գա, երբ իր քաղաքի կենտրոնական փողոցում կանգնում են մի քանի մեքենաներ և մեջից լսվում է օտարալեզու ու իրանց անհասկանալի “Երևան ջաաաաաաան, ջան ջան” եւ նմանատիպ այլազգի բառերով երգեր: Պատկերացրեք Երևան Օպերայի տարածքում մի 4  մեքենա կանգնի ու մեջից մենակ լսվի արաբական մեղեդիներ ու արաբները հելնեն պարեն…թե ինչ կանեն հայ թասիբով տղեքը նրանց հետ,  գիտենք բոլորս:  Նույնիսկ մեր քաղաքի (Ստավրոպոլ) քաղաքապետարանը մի օր օրակարգում քննարկեց կովկասցիներ կողմից նմանատիպ ազգասիրական արարքները արգելող օրենք: Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, այլ այն մասին, թե այս քանի օրերին ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքներում, ինչպես են ազգայնամոլները օգտվելով առիթից իրար դեմ լարում ռուսներին ու կովկասցիներին, այդ թվում և հայերին: Ու հասկանում ես, որ մի քանու հոգու կողմից հրահրած այս պայքարում տուժում են անմեղ մարդիկ, այդ օրերին վախենում ես տնից դուրս գալ, հատկապես մարդաշատ վայրեր, քանի որ Մոսկվայում բռնկված անկարգությունների ալիքը արագորեն տարածվում է ողջ Ռուսաստանով մեկ:

Այսօր մենք պատրաստվում էինք գնալ տեղի ՈւՀԱ ուսանողական լիգայի եզրափակիչ խաղին, բայց հասկացանք, որ տանը մնալը ավելի անվտանգ է: Մի քանի օր առաջ Մոսկվայում ինչ-որ ԱՆԱՍՈւՆ սպանում է կաբարդինցու, ու այ այստեղ ազգայնամոլներ որոշում են օգտվել առիթից, ու իրար դեմ լարեր ռուսներին ու կովկասցիներին:  Ու սկսվում է անկառավարելի տուրոդմփոցը, չէ քիչ է ասված, սկսվում են անմեղ երիտասարդների սպանությունները, ու ով են եղել այդ սափրագլուխ ոչնչությունները, ովքեր իրանց կարճ ուղեղով որոշում են դուրս գալ փողոց ու սպանել բոլոր սև աչք ու ունք ունեցողներին, ու ուզում են, որ տաքարյուն կովկասցիները  սուս մնան, ոչ մի բան չանեն: Երեկ Կրասնոդարում  դանակահարվել է 15  տարեկան հայ տղա երեխա, այսօր Մոսկվայում ձեռբակալվել է 700  հոգի, այդ թվում և ազգայնամոլներ և կովկասցիներ:   Ու սկսվում է …, մուսուլմանները ի պատասխան սկսում են ահաբեկչություններ, սափրագլուխները սպանում են կովկասցիներին, իսկ երբ մեջ են ընկնում ոստիկանները, էլի տուժում են անմեղ մարդիկ: Ու ով է մեղավոր… դու, որ ապրում ես ուրիշ երկրում, նրանք, ովքեր փակում են իրանց աչքերը այդ ամենի առաջ, անիմաստ գաղափարների հետեվից գնացող ամբոխը….

հակակովկասյան անիմաստ լոզունգներ

ինչպես են ծեծում կովկասցի երեխեքին


Both comments and pings are currently closed.

Comments are closed.