Ինչպես թալանել

Առավոտյան միացրեցի Ռուսաստանի առաջին ալիքը, առավոտյան հաղորդման մի քանի դրվագներ նայեցի:

Ու ես հասկացա, որ այդ տեսանյութերից հետո կարող եմ պրոֆեսիոնալ գողություն կատարել, սպանել, իմանալ, որտեղ գնել զենք, դատի տալ ու հաղթել, ու բոլոր բացասական ու վատ բաները, որ կան մեր հասարակության մեջ ամեն մի մանրուքով ես այսօր իմացա: Հիմա ես կարող եմ բնակարաններ թալանել, հիմա ես կարող եմ հին ձուկը թարմի տեղ վաճառել, ես կարող եմ զենքով կրակել, քանի որ ես գիտեմ այդ զենքը ապօրինի ոնց կարելի է ձեռք բերել: Ես նայում էի այդ տեսանյութերը ու կարծես, թե դրանք դիտավորյալ պարապ մարդկանց սովորեցնեն անել այն, ինչ նրանք մինչև այդ չգիտեին, ինչ կարիք կա մի ամբողջ տեսանյութ նվիրել նրան, թե ինչպես են տներ թալանում պրոֆեսիոնալ գողերը, կամ ինչպես կրակել, կամ ինչպես բռնաբարել, միթե դա ուսուցողական բնույթ կրող նյութեր են: Արդյոք մի ամբողջ երկրի ԱՌԱՋԻն հեռուստաալիքը չի կարող ավելի հետաքրքիր տեսանյութեր նկարահանել: Իմ կարծիքով, նման վիդեոները, ֆիլմերը ավելի են շատացնում հանցավորությունների քանակը: Պատկերացրեք, առանց գործի, մի պարապ երիտասարդ առավոտը շուտ մանրամասն տեսավ տեսանյութը ու գողություն կատարողների անպատժելիությունը, դա նշանակում է, որ հաջորդ հերոսը ինքը կլինի: Չեմ կարծում, թե այդ իբր ուսուցողական տեսանյութերը օգնում են խուսափել նմանատիպ դեպքերից: Բայց ինչու է նման քաղաքականություն վարում այս հեռուստաընկերությունը, այդ դա անհասկանալի է:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.