Հայհոյանք ջան, Հայհոյանք

Հայհոյանք, կամ փողոցային լեզվով ասած քֆուր, այս երևույթին ես բախվեցի, և իսկապես բախվեցի, երբ տեղափոխվեցի Ռուսաստան: Այս երկրում գոնե մի ժամ լինելու դեպքում հասկանում ես, որ այստեղ ամեն առաջի բառն այդ է: Հայաստանում գոնե կա մի քիչ կուլտուրա կանանց և աղջիկների մոտ, ինչու չէ` նաև հասարակական վայրերում նման ձև չխոսել: Մեր տանը ես նման բառեր չեմ լսել, հայրս, առավել ևս մայր, նման բառեր չեն օգտագտործել, գուցե և հայրս օգտագործել է, բայց ոչ ընտանիքում, ու դա շատ գովելի է ու նաև ճիշտ, ես շատ սխալ եմ գտնում, որ տանը մեծանում են երեխաներ ու հնչում են նման բառեր: Բայց այս առումով մենք հայերս մի ապուշ, ուրիշ ձև այդ չի կարելի անվանել, սովորություն ունենք, որ եթե տանը փոքր տղա երեխա է լինում, իրան անպայման սովորեցնում են այդ ՀՐԱՇԱԼի բառապաշարին ու մի հատել ուրախանում: Ինձ միշտ հետաքրքել է, մարդիկ այդ բառերը ինչու են օգտագործում… կոնկրետ ես գտնում եմ, որ տղամարդիկ սկսում են նման ձև խոսել միայն իրենց անգրագիտության պատճոռով, երբ չեն կարողանում արտահայտվել կամ ինքնատիրապետել իրենց, հիշում են փողոցային բառապաշարն ու իրար հետևից կրկնում: Հաստատ կան մարդիկ, որ այնքան անգրագետ են, նույնիսկ այդ բառերի իմաստը չգիտեն, բայց դե բառա, լսել են, ասում են: Բայց դա այնքան տհաճ է(((((((((((((

Ռուսաստանում այդ խնդիրն այնքան արդիական ու սուր է, որ նույնիսկ  քննարկվում է կառավարական մակարդակով, այստեղ չկա կին կամ տղամարդ սահմանափակում, երեխա կամ մեծահասակ, բոլորը համատարած խոսում են հայհոյանքվ: Ու եթե Հայաստանում կարող ես նկատողություն անել, ապա այստեղ եթե սկսես, միայն դրանով պետքա զբաղվել: Կարևորը` իմանալ այդ բառերը, քանի որ շատ հնարավոր է փողոցում նման բառեր հասցագրվեն նաև քեզ, պարտավոր ես պաշտպանվել, իսկ թե ինչպես` որոշում ես դու:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

6 Responses to “Հայհոյանք ջան, Հայհոյանք”

  1. Argam says:

    100%, lriv hamadzayn em, no comment

  2. lennakanci says:

    es el em hamadzayn,mi koxmic kareli e nayev uraxanal vor Hayastanum nran chi hasel vor amen xosqin hayhoyen,bayc chem zarmana erb mi qani taruc heto aydpes lini.

  3. Argam says:

    isk es hamozvac em vor mi qani tasnyak tari heto hayi kerparic voch mi ban chi mna

  4. MC Narek says:

    Արաքս Ջան ասեմ, քւրոմն ամեն 2-րդ բառը վաբշե տո սխալ ա, իրոք բռի անգրագետի տպավորություն ես թողում, բայց, ընդհանրապես հայհոյանքը համարվում ա հակասթրես, էտ նույն բանն ա, ոնց որ, ջղայնանաս մի բան տաս ջարդես…. ու նաև տեղ էր կան որ ինչ որ բանի այլ բառ չես կարա վերագրես քան քֆուրը, նենց որ.. քֆուրը ունի իր տեղին օգտագործման ձևը, վայրը, ժամանակը… 😀 ես վստահ եմ որ շատ աղջկերք եթե ոչ բարձր ապա մտքի մեջ, ջղայնացած վախտ քրֆում են 😀 քֆուրը իմանալ այլ բան ա օգտագործել այլ բան , անտեղյակ մի եղեք.. համենայն դեպս

Leave a Reply

You must be logged in to post a comment.