Հայ տաղանդավոր երեխաները աշխարհի տարբեր անկյուններում

Նոր քրոջս Զարայի հետ էի խոսում ու ինքը ինձ ուղարկեց Youtube այս հղումը, որտեղ ուկրաինական Փնտում ենք տաղանդ հաղորդմանը ելույթ է ունենում հայ 9 տարեկան այս շատ տաղանդավոր բալիկը: Վահրամ Պետրոսյանը ոչ միայն հրաշալի ու օրիգինալ պարում է, այլ նաև շատ արտիստիկ երեխա է: Ձեզ եմ ներկայացնում նրա մի քանի ելույթ: Գնահատեք`

Հետո քույրիկս պատմեց, որ 2010 թվականին Սան Ռեմո մանկական մրցույթում հաղթանակ տարած Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես հայ է, 13 ամյա Հասմիկ Միրզախանյանը:

Ձեզ եմ ներկայացոնւմ նրա ելույթը այդ մրցույթի ժամանակ:

Ինչքան շատ են իսկապես տաղանդավոր հայ երեխաները, որոնց մասին մենք` հայերս, չգիտենք, քանի որ նրանք ոչ միայն ներկայանում են այլ երկրներում և ներկայացնում են նույնպես այլ երկրկներ, այլ նաև այդքան չեն գովազդվում, որ գնանք Զվարթնոցում հայկական դրոշներով դիմավորենք:

Շարունակելի…


Both comments and pings are currently closed.

Comments are closed.