Հարսանեկան օրենքներ

April 8th, 2011

Արաքս Արմեն
Մի բան, որ ականջդ է ընկնում, միանգամից մտածում ես, լավ, թե վատ կլիներ, որ դա Հայաստանում լիներ: Բայց այն, ինչի մասին կպատմեմ, իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ կիրառեին նաև մեր երկրում: Միգուցե Ձեզնից շատերը լսած կլինեն այս օրենքի մասին, որը ընդունվել է Կիրգիզիայում, միգուցե և նորություն է, որի մասին հիմա ես կպատմեմ:

Կիրգիզիայի շրջաններից մեկում տեղի պատգամավորները օրենք են ընդունել, ըստ որի չի թույլատրվում անց կացնել ճոխ հարսանիքներ և թաղումներ: Քանի որ այս երկրում հարսանիքներին պատրասվում են երեխայի ծնվելուն պես, ապա դրանք անցնում են շատ ճոխ, մեծաքանակ հյուրերով ու բնական է, որ ծախսվում է բավականին շատ գումար: Բազմաթիվ ընտանքիներ, չունենալով նման գումարներ, բայց խայտառակ չլինելու համար, պարտքով ամուսնացնում են իրենց երեխաներին, իսկ հետո տարիներով աշխատում` գումարները վերադարձնելու համար: Ինչ ծանոթ թեմա է: Հայաստանում ամեն ինչ արվում է նույն ձև, նույնիսկ բանկերը հատուկ հարսանեկան վարկեր են տալիս` քողարկելով դրանք սպառողականի տակ: Փող չունենալ և ճոխ հարսանիք կազմակերպելը դա ամոթից խուսափելու համար է արվում, հարսանեկան ճոխության գործակիցը ուղիղ համեմատական չէ ոչ զույգի ապագա կյանքին, ոչ նրանց սիրուն ու երջանկությանը: Եվ ահա կիրգիզ պատգամավորները որոշում են ընդունել, ըստ որիէ հարսանիքների ժամանակ իրավունք ունի լինել միայն մաքսիմում 150 հյուր, հարսանեկան մեքենաների քանակը, որը գնում է հարսի տուն, պետք է չգերազանցի 3-ը, իսկ հարսի տուն գնացող խնամիների քանակը` 15-ը: Օրենքը խախտողները տուգանվում են 500-1000 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ կրկնակի անգամ խախտողները պատժվում են նաև հյուրերի բոյկոտով: Պատկերացնում եք, այս օրենքի ընդունումը տարեկան խնայում է կիրգիզ ժողովրդի մի քանի միլիոները:
Եթե նման հարսանեկան հաշվիչների օրենք ընդունվի Հայաստանում, հաստատ կշահեն շատերը, քանի որ ամաչելու փոխարեն կարդարացնենք մեզ ու կասենք, օրենք է` չենք կարող խախտել:
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
աաաաաա ինչ լավ կլիներ մեզ մոտ էլ ընդունեին այս օրենքը :Ճ
տեսնես կհետևեին օրենքին ? թե ինչպես մնացած օրենքները կանտեսեին ….
Սա, եթե ընդունվեր, կլիներ Հայաստանի ծախսերի ամենախնայող օրենքը
zzvumem tenc animast caxseric….uma petq!!!!!! es vaxy evet kgnam cuyc kazmakerpelu ev pahanjelu ays orenqi yndunumy!!!!!
giteq inchn a zarmanali (aranc nexacnelu) vor mardik spasum en inch vor orenq vor varven et dzev, aysinqn xi mardkanc gitakcutyun@ chi heriqum, vor aranc argelelu chanen en, inch@ hamarum en avelord, anpetq, vat ev ayln
nuynn el dzez em harcnum erexeq, ete cheq uzum harsaniqn ezan gyuxic 8 port en koxm barekamin kancheq, et patjar mi sarqeq u aseq inch harsaniq, vor urishner@ gan uten xmen, hena kgnam janaparhordutyan!!!!
p.s. ee Araks jxaynaca ))))
Օրինակ իմ մոտ մի քանի հոգի են եղել, ու հաստատ դրանից իմ երջանկությունը ոչ ավելացելա ոչ քչացել, ես քո հետ համաձայն եմ լրիվ