Մասսայական սպանություն Ստավրոպոլում

Նորից մասսայական սպանություններ Ռուսաստանում, բայց այս անգամ մեր քաղաքում` Ստավրոպոլում:  Տեղի շուկաներից մեկի սեփականատիրոջ տանը այօսր գտել են 8 մարդու դիակ, որոնց թվում և նույն ինքը` գործարարը: Մարդասպաննները խնայել են միայն 2 ամսական երեխային, իսկ գործարարի մյուս թոռնիկը, որը 8 տարեկան է, հասցրել է թաքնվել բակի թփերից մեկում: Ի դեպ, սպանությունից հետո տանը մարդասպանները բացեն թողել գազ, և հիմա բժիշկները պայքարում են 2 ամսական բալիկի կյանքի համար: Մահացածների թվում է նաև երեխաների  դայակը: Սա գործարարի վրա կատարված առաջին մահափորձը չի: 2003 թվականին նրա վրա կատարած մահափորձի ժամանակ սպանել էին գործարարի կնոջը: Ես որ սա գրում եմ, թվում է, թե ես կինոյի սցենար եմ պատմում, բայց սա իրականություն է, որն այսօր բոլոր նորությունների համար առաջին թեման է: Նման նորություններ լսելիս սկսում ես գնահատել այն ինչ ունես, ու հասկանում ես, որ փող ու մեծ շրջապատ ունենալը միշտ չի , որ լավ է: Համենայն դեպս ոչ մեկ իրավունք չի տալիս որոշ մարդկանց սպանել մյուսին: Դա ահավոր է ու ես երբեք չեմ կարող հասկանալ դա: Հավանաբար դա հասկանալու էլ չի:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Մասսայական սպանություն Ստավրոպոլում”

  1. Argam says:

    Araks jan esor voroshel em bac toxacs posterd kardam.
    iharke gracd ahavor a, bayc inchpes balzakn a asum “за всяким большим состоянием кроется преступление”