Մի աթոռի պատմություն

Ես սնահավատ չեմ, ու եթե այս պատմությունն ինձ պատմեին, հավանաբար չէի հավատա: Մեր ընկերությունում աղջիկներից մեկը, մոտ մեկ տարի առաջ հղիացավ ու առողջական խնդիրների պատճառով չէր գալիս աշխատանքի: Ու երբ մենք մի օֆիսից մյուսն էինք տեղախոխվում, աղջիկներից մեկը որոշեց նրա աթոռը իրեն վերցնել: Աթոռի նոր տիրուհին ամուսնացած չի, ավելի ճիշտ քաղաքացիական ամուսին ունի ու ընդամնեը 20 տարեկան է, և չէր պլանավորում մոտ ժամանակներս հղիանալ: Ու այդ աթոռին տիրանալուց մի քանի ամիս անց, ինքը մեզ հայտնեց, որ բալիկի է սպասում: Ու մեր աղջիկներից մեկը, ով արդեն մեկ տարի է չի կարողանում հղիանալ, որոշեց իրեն վերցնել այդ աթոռը, հույսով, որ դա իրեն կօգնի: Ու աթոռի տեղախոխումից մի 4 շաբաթ անց նա իմացավ , որ ինքը նույնպես հղի է: Այսօրվանից այդ աթոռի նվրա նստում եմ ԵՍ: Ու եթե հրաշք կատարվի, աթոռը հանում ենք աճուրդի:

Ահա և ՄԵՂԱՎՈՐԸ


Both comments and pings are currently closed.

Comments are closed.