Մոխիտո, Շտռուդել, Տիրամիսու

Ես պատկանում եմ այն մարդկանց խմբին, ովքեր պատրաստում են համով, բայց ոչ սիրուն: Ես չունեմ տաղանդ սիրուն տորթեր թխելու կամ սիրուն ճաշատեսակներ պատրաստելու, դրա փոխարեն ես պատրաստում եմ շատ համով, ու դա միայն իմ կարծիքը չի: Ինձ հաճախ այցելում է համով բան թխելու կամ պատրաստելու մուսան, ու ես անցնում եմ գործի, ես մի քանի օրը հենց այդ մուսան եկել է ու ոնց որ թե չի էլ ուզում գնալ: Մի քանի թեթևի մեջ ու համով բաղադրատոմսեր ինձնից:

Մոխիտո, Շտռուդել և Տերամիսու:

1. Մոխիտո

ես հիմա Ձեզ կասեմ առանց հատուկ սարքերի այս համով, իսկական ամառային թարմ կոկտեյլի պատրաստման ձևը: Վերցնում եք բաժակ, ցնում եք կես թեյի գդալ շաքար (եթե ունեք դարչնագույն), լիմոնը (կամ լայմ, որը ավելի նախընտրելի է) բաժանում եք երկու մասի, որոնցից մեկը կիսում եք նորից 4 մասի, հյութը ճզմում շաքարի վրա, ու լիմոնները նույնպես ավելացնում բաժակի մեջ: Գնում եք Ձեր դիմացի դաշտ, հավաքում եք դաղձի թարմ տերևներ, լվանում եք, ու ավելացնում լիմոնի վրա, հետո սառույցը մանրացնում եք (կարող եք անգույն փոքր տոպրակի մեջ լցնել, ու որևէ ծանր բանով մանրացնել), ավելացնում եք բաժակի մեջ ու վրան լցնում Սփրայթ, Սեվեն ափ կամ էլ հանքային ջուր: Սա ՈՉԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ Մախիտոն է, եթե նախընտրում եք ալկոհոլային, ապա ավելացրեք մի 50 գրամ Ռոմ: Չմոռանաք մատուցելիս կամ խմելիս, դնել երկու ձողիկ, որոնց երկու հատ լինելու իմաստը ես տենց էլ չիմացա:

 

2. Տաք Շտռուդել` սառը պաղպաղակով:

Գնում եք Ձեր տան դիմացի Սթար սուպերմարկետների ցանց, գնում եք շերտավոր,  առանց խմորիչի 500 գր խմոր (слоеное,бездрожжевое ), բացում եք Ձեր վառարանի չափսերին համապատասխան: Միջուկի համար մաքրում եք և մանր կտրտում մոտ 4 միջին չափսի խնձոր, ավելացնում եք մոտ 100 գրամ չամիչ, 50 գր ռոմ կամ կոնյակ, 100 գր մանրեցված ընկույզ, 100 գր շաքարավազ և 50 գր կարագ փափկեցված վիճակում: Այս ամենը մի լավ խառնում եք, գրտնակված խմորին ցանում եք ալյուր, վրան ամբողջ խմորով մեկ լցնում եք միջուկը, և ռուլետի նման փաթաթում: Քսում եք ձու, բաժանում վերևի շերտը հատվածների և 180 աստիճան տաքությամբ թխում եք մոտ կես ժամ կամ մինչև կարմրելը: Պատրաստ լինելուն պես, Շտռուդելին ցանում եք շաքարի փոշի, մատուցում եք ՏԱՔ վիճակում ՍԱՌԸ պաղպաղակի հետ:

3. Տերամիսու

Գնում եք Կանացի ձողիկներ կոչվող (Дамские палочки) պեչենի 250 գր: Իրանք ունեն այս տեսքը`

Կարող եք գնել օրինակ այս ֆիրմայինը`

Մասկարպոնե պանիր 500 գր, 4 հավի ձու(ես օգտագործում եմ 18 լորի ձու, քանի որ այն օգտագործվում է հում վիճակում, հավի ձուն վտանգավոր է, Ձեզ էլ խորհուրդ կտամ), 100 գր շաքարավազ: Խանութից գնում եք այսքանը, մնացածը տանը հաստատ կունենաք: Անցանք բուն պրոցեսին: Եփում եք ըստ ճաշակի սուրճ` մեծ բաժակով, մոտ 300 գր, դնում սառելու: Ձվի սպիտակուցը առանձնացնում եք դեղնուցից, լորի ձվինը մի քիչ դժվար է, բայց հնարավոր: Դեղնուցը գդալով հարում եք շաքարավազի հետ, ավելացնում եք պանիրը ու էլի կամաց ու նուրբ խառնում: Սպիտակուցը առանձին հարում եք այնքան, որ շատ պինդ ստացվի ու չհոսի: Շատ զգույշ ավելացնում եք պանրային մասսային ու շատ զգույշ ու կամաց խառնում գդալով: Վերցնում եք համապատասխան աման, որը Դուք հետո կկարողանաք դնել Ձեր սառնարանի մեջ: Արդեն սառեցված սուրճին ավելացնում ենք մի քիչ ռոմ կամ կոնյակ, պեչենիների կեսը հերթով, ՇԱՏ ԱՐԱԳ մտցնում եք սուրճի մեջ, հանում ու շարում ամանի մեջ, հետո պանրային մասսայի կեսը ավելացնում եք, ու հարթեցնում: Երկրորդ շերտը` ավելացնում եք պեչենիների մնացած մասը, նույնպես սուրճի մեջ շատ արագ թաթախելուց հետո: Պանրային մասսայի մնացած մասը ավելացնում եք ու նորից հարթացնում: Դնում եք սառնարան մի քամի ժամով, մատուցելիս անպայման ամբողջ Տիրամիսույի վրա ցանում եք կակաո, որի շերտի փակում է այն ամբողջությամբ:

Անուշ լինի:

Հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Մոխիտո, Շտռուդել, Տիրամիսու”

  1. Lusine Sahakyan says:

    apres tnarar axjik

Leave a Reply

You must be logged in to post a comment.