Շտրիխկոդ կամ ապրանքի վրայի սև ու սպիտակ գիծ

Հաստատ ինչ որ մի բան գնելիս, ապրանքի վրա տեսած կլինեք սև ու սպիտակ գծեր ու երկար մի թիվ ու շատերը նաև մտքում հարցրած կլինեն, իրենք իրենց, էս ինչա: Ինձ էլ է այս հարցը շատ հետաքրքրել միշտ, մինչև որ աշխատանքի բերումով ես չուսումնասիրեցի Շտրիխկոդերը և չիմացա, թե դա ինչ է:

Շտրիխկոդը ապրանքի շտրիխային կոդավորված ինֆորմացիան է, որը կարդացվում է հատուկ սարքերի միջոցով (խանութներում, կասսաների մոտտեսած կլինեք): Նրա միջազգային անվանումը, եթե կարելի է այդպես ասել, EAN է: Այս թվերի միջոցով ինֆորմացիա է տրվում ապրանքի արտադրության երկրի, կազմակերպության, ապրանքի տեսակի մասին: Նախ ասեմ, որ այն լինում է հիմնականում 13 նիշերի համակցություն, երբեմն 8, եթե ապրանքի մակերեսը փոքր է, օրինակ ծամոններինը:

4600376211206-ահա շտրիխկոդի ստանդարտ օրինակ: Առաջին երեք թիվը` 460 տվյալ երկրի թիվն է, այս դեպքում` Ռուսաստան, հաջորդ չորսը` 0376, արտադրող կազմակերպության, հաջորդ հինգ թվերը` 21120, ապրանքի կոդն է, որը բացատրում է ապրանի տեսակը, գույնը և այլ բնորոշիչները, իսկ վերջին թիվը`6, կոչվում է հսկիչ թիվ:

Ահա այսպես, շատ հեշտությամբ խանութում կարող եք ստուգել, արդյոք ապրանքի արտադրման երկիրը համապատասխանում է նրա շտրիխկոդի երկրին: Սակայն, հիշեք, որ հնարավոր է ապրանք արտադրող կազմակերպությունը գրանցված լինի այլ երկրում, կամ նրա դստեր կազմակերպությունը լինի այլ երկրում, կամ շտրիխկոդը համապատասխանի այն ներմուծող երկրի կոդին:  Այսօր կան բազմաթիվ կայքեր, որտեղ կարելի է իմանալ յուրաքանչյուր երկրի կոդը:

Հիմա ներկայացնեմ, ըստ ինձ, Հայաստանում ամենաշատը վաճառվող ապրանքներ արտադրող երկրներից մի քանիսի շտրիխկոդերը, նախ

Հայաստանի հանրապետություն` 485

Ռուսաստանի դաշնություն` 460-469

Ուկրաինա` 482

Բելոռուս` 481

Վրաստան` 486

Թուրքիա` 869

Չինաստան` 690-695:

Այս կոդերը երկրներին տրվել են EAN միջազգային կազմակերպության կողմից, իսկ արտադրողները իրենցը ստանում են համապատասխան հայտ ներկայացնելիս: Եթե սուպերմարկետներում տեսնեք 2 սկսվող շտրիխկոդ, դրանք սեփական արտադրության ապրանքներ են կամ արտադրվել են այնպիսի ընկերությունների կողմից, ովքեր չունեն գումար` կոդ ստանալու համար:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Շտրիխկոդ կամ ապրանքի վրայի սև ու սպիտակ գիծ”

  1. Ann says:

    Հետաքրքիր էր, ես չգիեի, բայց իմացա:)