Պետական կառավարման BODY-ները կամ ինչ փափուկ են պաշտոնյաների անկողինները

Գործի դրեք Ձեր ԲՈԴԻները և ստացեք աշխատանք պետական կառավարման ԲՈԴԻներում: Սա նոր խնդիր չէ, այն արդիական է միշտ, բայց երբ ականատես ես լինում ՀՀ պետական մարմիններում անկողնուց միանգամից աթոռին վայրէջք կատարող թռչունների ճախրանքին, առաջանում է հարց` եթե պետությունը կառավարող մարմիններում է այս տենդենցը զարգանում, ապա էլ ուր? Բանը նրանում է, որ երբ հեռուստացույցի էկրանից խիստ դեմք ընդունած ու լուրջ որոշումների մասին խոսացող պաշտոնյան աշխատանքից հեռացնում է իսկապես լավ մասնագետի ու նրա տեղը ընդունում է սեփական, կամ ոչ սեփական սիրուհուն, ապա նրա էկրանային խիստ պաշտոնական որոշումները քեզ համար, որպես ՀՀ սովորական քաղաքացի, դառնում են ԾԻԾԱՂԵԼԻ:  Սա իսկապես լուրջ խնդիր է. մեղադրել, չնայած երևի իրավունք չունենք, կարելի է միայն միջին տարիքի ճգնաժամ ապրող պաշտոնյային, թե չէ էտ սիրուն քարտուղարուհին, օգնականը կամ տեղակալը ինչ մեղավոր է, որ իրանց ԲՈԴԻՆ լավն է:

Բանը նրանում է, որ ծանոթներիցս մեկը երկար տարիներ աշխատել է ՀՀ պետական մարմիններից երեքում` որպես մրցունակ մասնագետ, ունի համապատասխան ասպիրանտական մակարդակի կրթություն ու իրա թեզը ԳՆՎԱԾ չէ, շատ կիրթ, գրագետ անձնավորություն, ում հետ նման դեպք պատահում է ոչ առաջին անգամ: Բայց սա այն դեպքը չէ, երբ կասենք, ուրեմն իրենից է, եթե նրան աշխատանքից հեռացնեին սխալ թույլ տալու համար, ապա ես նույնիսկ այս հարցը չէի բարձրացնի, բայց եթե դու աշխատում ես մի քանի տարի ու քեզ հեռացնում են` “չունես համապատասխան  գիտելիքներ” պատճառաբանությամբ, հարց է առաջանում, իսկ այսքան ժամանակ նա ինչպես է անթերի աշխատել? Որերոդ անգամ մեր պաշտոնյաները նորանշանակ իրենց աթոռին ընկեր աթոռիկներին նստացնում են համապատասխան կրթություն չունեցող, այդ գործից կմ հեռու, բայց դե ՍԻՐՈւՆ, ՄԱՐԱԼ ու ՀՐԱՇՔ աղջիկների ու ծանոթիս հեռացնում, սա մտահոգության առիթ է դառնում: Եթե նման դեպքը տեղի է ունենում մասնավոր բիզնեսում, սա սեփականատերի ԱՆՁՆԱԿԱՆ խնդիրն է, քանի օր իր բիզնեսը ՄԱՍՆԱՎՈՐ է: Իսկ եթե դեպքը գրանցվում է պետական կառավարման մարմիններում, սա ամենաքիչը սիրուն չէ, նաև ոչ բարոյական է ու ինչ ասեմ, ախր ՍԽԱԼ է: Հայաստանը էնքան փոքր է, որ եթե մի բան գիտի մեկից ավել մարդ, ապա դա գիտեն բոլորը, ինչքանով է սիրուն, եթե մարդիկ մատնացույց են անում որևէ մեկին ու ասում` էս էն պաշտոնյայի սիրուհին է, ու երբ ԷՍ պաշտոնյան ունի երեխաներ, հրաշալի կին, ում հետ դուրս է գալիս հասարակություն, ախր առաջին հերթին սա անհարգալից նշան է իրեն երեխաներ պարգևած կնոջ նկատմամբ: Համենայն դեպս, պաշտոնը մարդու առջև դնում է սահմանափակումներ, որոնց մասին պետք է տեղյակ լինել, այն ընդունելուց առաջ: Իսկ սա գիտեք ինչ է բերում, որ իսկապես լավ մասնագետները, ովքեր երիտասարդ են , ցանկանում են երկրի համար աշխատել, կոտրվում են, թքում են ՀԱՅՐԵՆԻՔԻ վրա ու գնում, ինչպես և ծանոթս, ով արդեն ապրում է Ռուսաստանում և իր խոսքով` ԸՆԴՄԻՇՏ: Ու նրա միակ մխիթարանքը այն է, որ հայ պաշտոնյանները չեն գոմիկացել, որ իրեն էլ առաջարկեին ՍԻՐԵԿԱՆ դառնալ:

Մտածեք 5 րոպե և մի տրվեք կրքերին, Դուք այդ կերպով ազդում եք ԱՐՏԱԳԱՂԹԻ հոսքի ավելցմանը:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

4 Responses to “Պետական կառավարման BODY-ները կամ ինչ փափուկ են պաշտոնյաների անկողինները”

  1. Argam says:

    amen inch jisht er asvac, bayc…
    en jamanakvanic, erb vor ishxanutyun a dzerq berum ankirt, anbaroyakan, voch araqini, vobshm hasarakutyan cacr andam@, iran senc harcer arajadrel@ animast a, inchpes asum en “xevin xratn inch ani, sevin sapon@”

    • arakso says:

      ախր վատն էնա, որ էտ տղու ղեկավարնեը խելացի կիրթ մարդիկ և լավ պաշտոնի, բայց մեկա կառավարում է ամեն ինչ ՍԻՐՈՒՀԻՆ

  2. Argam says:

    խնդալու արտահայտություն` խելացի մարդիկ, որոնց կառավարում են սիրուհիները )))))կարող ա սիրուհիները նենց լավն են էլի))))

Leave a Reply

You must be logged in to post a comment.