Սարսափազդու խաղալիքներ

Վերջերս աշխատանքի բերումով նկարում էինք երեխաների համար նախատեսված կոնֆետներ, որոնք վաճառվում են խաղալիքների հետ:  Առաջի հարցը, որ ինձ մոտ առաջացավ, արդյոք կան մարդիկ, ովքեր իրենց երեխաների համար առնում են այս ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ խաղալիքներով կոնֆետները, անորակ կոնֆետների մասին դե խոսք չկա: Ու պարզվեց, որ շատ-շատ խանութներում կարելի է գնել նման կոնֆետներ ու անձամբ մի քանի անգամ ներկա եմ եղել տեսարանի, երբ երեխաները լացելով խնդրում են մամային ու պապային առնել իրենց համար այդ հրեշներին: Ու այդ խաղալիքները ոչ միայն իրանք են ահավոր. իրանց անվանումները ավելի վատն են, քան հենց իրանց դեմքերը:  Կամ աղջիկ երեխաների սիրելի ՎԻՆՔՍ խաղալիքները, ախր իրանց ինչնա լավը, ես չեմ կարողանում հասկանալ: Ես այս ամենը, երբ համեմատում եմ իմ մանկության խաղալիքների հետ, խղճում եմ, որ եկող սերունդները իրենց մանկությունը անց են կացնում նման խաղալիքներին հեքիաթ պատմելով կամ ուրախանում են, որբ նոր տարուն ստանում են այդպիսի նվերներ: Մնում է միայն հուսալ, որ խելացի ծնողները իրանց երեխաների համար ընտրում են ավելի բարի ու ավելի դրական խաղալիքներ:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.