Սարա Քոնորի տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել

Ինտերնետում առաջիններից մեկն էի, որ իմացա Սարա Քոնորը համերգով գալիս է Հայաստան, ուրախ-ուրախ գրեցի քուրիկիս, ասեցի գնացեք, դե տենց բան ամեն օր չի լինում, էտա մերոնք հավաքվում ենք, 7 տոմս են գնում ընդհանուր` 42 հազար դրամ արժողությամբ ու սպասում այդ համերգին: Առաջին իսկ ԱՆԻՄԱՍՏ նորությունն այն էր, որ համերգին նա մենակ չի հանդես գալու, այլ Սիրուշոյի, Արա Մարտիրոսյանի, մեկել եսիմ ում հետ: Լավ, ուր Սարա Քոնորը, ուր Արա Մարտիրոսյանը: Դե լավ, մերոնց ասի, դե մի երկու երգ կերգեն դրանք ու վերջ էլի: Հաջորդը լուրը ամենաԹՈՒՅՆ էր, բայց ոչ վերջինը: Սարան հրաժարվել է գալ համերգի: Դե եթե համերգը չի կայանում, ու տենց բաներ հաճախ են լինում, նորմալ դեպքերում վերադարձվում են տոմսերը, բայց դա ՆՈՐՄԱԼ դեպքերում, ինչը Հայաստանի մասին չէ: Դրան հաջորդում է մի անհեթեթ մամլո ասուլիս, ուր VH պրոդաքշն մյուզիկ կազմակերպության` իրար խառնված ներկայացուցիչ Վահե անունով երիտասարդը ասում է, որ մեզ խոսք են տվել հովանավորեն, հետո չեն հովանավորել, մեզ խոսք են տվել տոմս առնել, հետո հրաժարվել են: Դե հայավարի կազմակերպած միջոցառում, ոչ պայմանագիր, ոչ մի բան խոստում տված հովանավորի հետ: Լավ, ըստ նրա հովանավորը հրաժարվել է հովանավորել, իսկ նրանք Սարային 55.000 եվրոյի կեսը տվել են, դուրս է գալիս, որ այդ փողը տվել են տոմսերի վաճառքից, չէէէէ, ոչ իրենց գրպանից երևի: Սարան էլ գումարը վերցրել է ու հետ չի տվել, եթե նույնիսկ տենց բանա արել, աչքերներդ էլ հանելա: Բայց դուրս է գալիս, որ էտ հոնորարի մեջ եղել են նաև մերոնց գումարները, որը պետք է վերադարձվեր: Դուրս եկավ, Սարան մեր աչքն էլ է հանել: Երբ մերոնք գնում են VH պրոդաքշն մյուզիկ կազմակերպություն` տոմսերը ետ վերադարձնելու, նրանց դիմավորում են կազմակերպության պահակը և երկու ոստիկան, ովքեր միլիցայի ազնիվ խոսքով երդվում են, որ մինչև ապրիլի 10 Արմենիա հեռուստաընկերության եթերով կլինի մամլո ասուլիս, որտեղ կասեն, թե երբ և ոնց են վերադարձնելու գումարները: Քրոջս այն հացրին, թե նրանք մինչև ամսի 10 այդտեղ կանգնելու են, որ բոլոր տուժածներին դա ասեն, իրանք ևս մեկ անգամ միլիցիայի ազնիվ խոսք ասել են, այո’, նաև հավելել են, որ իրենց գործընկերներից շատերը նաև տուժածների շարքում են: Ապրիլի 8 և 9 դրությամբ կազմակերպության մուտքի մոտ այլևս ոչ մի ՈՍՏԻԿԱՆ չի եղել, իսկ ընդհանուր շենքի ՊԱՀԱԿԸ տեղյակ է պահել, որ գործը հանձնվել է ոստիկանություն: Հիմա էսքանը գրում եմ, ու համ խնդալու է, համ արի Մուրադ ու մի կատաղի, դե ախր պետքա բոլորով հավաքվել, դատի տալ, ետ պահանջել ոչ միայն տոմսի գումարները, այլ բարոյական վնասի համար գումար պահանջել Վահեից ու իրա նմաններից, ովքեր չգիտեն`ինչ է միջոցառում կազմակերպելը ու դրա չլինելու դեպքում չփախչել մոտակա երկիր, երևի նա տենց էլ արելա, այլ պատասխան տալ արածիդ համար: Շատ եմ ափսոսում, որ մեր բլոգերները և լրատվական կայքերի` ՏԱՇԻՐԱԲՈՂՈՔ լրագրողները նույն ոգևորությամբ ջրի երես չեն հանում իր ժողովրդին խաբած կազմակերպիչիկների արարքները ու պահանջում ՀԱՏՈՒՑՈՒՄ:


Both comments and pings are currently closed.

3 Responses to “Սարա Քոնորի տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել”

  1. Zara says:

    et tveq mer poxery!!!!

  2. Ողջույն, Արաքս: Ես լրագրող եմ: Ռեպորտաժիս համար կցանկանայի խոսել քեզ հետ, եթե դժվար չի, խնդրում եմ քեզնից կոնտակտներ ուղարկիր ինձ, ցանկալի է բջջայինի համարը: Նախապես շնորհակալ եմ: