Ձմեռը տարվա ամենավտանգավոր եղանակն է: Ոչ միայն կարելի է մրսել ու հիվանդանալ, այլ կարելի է ընկնել սառույցի վրա կամ չկարողանալ կառավարել մեքենան, քանի որ ոչ բոլոր քաղաքներում են փողոցները մաքրող մեքենաների վարորդները սիրում շուտ արթնանալ: Ու դու նույնիսկ եթե ոտքով ես քայլում, շատ հնարավոր է , որ կողքի շենքի կտուրից քո վրա ընկնեն սառույցի կտորներ կամ ձյան մեծ կտորներ: Ուստի պետք է հետևել մի քանի կանոնների: Նախ և առաջ պետք է տաք հագնվել, ԵՐԿԱՐԱՃԻՏՔ կոշիկները ընտրել հարմար, հատկապես, եթե դրանք բարձրակրունկ են: Երբ առավոտյան տեսնում եք, որ առատ ձյուն է տեղացել, շատ համարձակ մի քայլեք, քանի որ ձյան տակ կարող է սառույց լինել: Մեքենան վարեք շատ զգույշ: Իսկ երբ արդեն սկսում է հալոցքը, աշխատեք շենքերի տակ չքայլել: Եղեք զգուշ:
Վտանգավոր ձմեռ
January 13th, 2011
Արաքս Արմեն 


Posted in
Tags: 