Տոնածառ ջան տոնածառ

Մենք, որ փոքր էինք, պապաս միշտ բնական եղևնի էր բերում անտառից ու մենք բնական տոնածառ էինք ունենում: Մի անգամ պապայիս ընկերներից մեկը շատ մոտ էր նստել տոնածառին, ու ամեն անգամ վեր կենալուց ինքը մեր տոնածառը շուռ էր տալիս, ու այդ տարի մեր խաղալիքների մեծ մասը կոտրվեց(((  Նոր տարուն  երբ ես արթնանում էի գիշերը 12-ին (ես միշտ գնում էի քնեմ, որ ձմեռ պապիկը գա մեր տուն), մեր տոնածառի տակ ինձ սպասում էին նվերներ, երբեք չեմ մոռանա  այդ նվերները, որոնք ինձ համար ամանորյա հրաշք էին:

Այսօր ամուսնուս հետ արդեն 3-րդ անգամ, մեր համատեղ կյանքի,  զարդարեցինք մեր տոնածառը: Առաջի տարին մենք առել էինք բնական տոնածառ, բայց հետո հավաքելուց, երբ ես եղևնու փշերով ծակեցի ձեռքերս, որոշեցինք առնել արհեստական փոքր տոնածառ: Այս տարի զարդարել ենք միայն արծաթագույն խաղալիքներով:

Եվ քանի որ մենք Նոր տարին մեր տանը չենք դիմավորում, նապաստակին թողնելու ենք պահապան, որ դիմավորի Նոր` 2011 թվականը մեր փոխարեն:

Ես էլ գրել ենք, որ չմոռանանք`



You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.