Օն Օնա Օնօ

Ամբողջ կյանքում ռուսերենի հետ պրոբլեմ եմ ունեցել, ավելի ճիշտ փոքրուց չեմ սիրել էտ լեզուն, մի տեսակ լավ չէր ստացվում մոտս, չնայած, որ մայրիկիս կողմից տատիկիս կեսով չափ ռուս է եղել, մամաս ռուսերեն է խոսում հիմնականում, քուրիկներս էլ մի քանի տարի սովորել են ռուսական դպրոցում: Բայց ես մի տեսակ չեմ սիրել էլի, ախր դժվարա …. Օն Օնա Օնի, այ մարդ մի հատ ՆԱ ու վերջ:  Հիշում եմ, որ դպրոցում ես վախենում էի ռուսերենի թելադրություններից, քանի որ գիտեի ինձ խայտառակ եմ անելու(((((( ու տենց մինչև վերջ(((

հիմա ճակատագրի բերում եկել եմ ընկել Ռուսաստան ու երբ գիտակցում եմ, որ ամբողջ կյանքս այստեղ է անցնելու, ծունչս կտրում է….. Այստեղ մի քիչ բախտս բերել է, որ շեֆս իմ մեջ գանահատում  է մասնագիտական տվյլաները, ոչ թե գերազանց ռուսերեն իմանալը!!!! Ու լավա, որ ունեմ կոլեգաներ, ովքեր ինձ օգնում են:  Այսօր երբ ես հերթական անգամ խնդրեցի բացատրել ինձ, որտեղ գրել 1 կամ 2 ” ն”, իրանք խոստովանեցին, որ նույնիսկ իրանք են շփոթում: Իսկապես այդ առումով ռուսերենը բարդ է:  Բախտս մեկել շատ է բերել, որ հիմա ամեն ինչ այնքան հեշտացված է կյանքում, որ քո յուրաքանչյուր սխալ համակարգիչը նկատում է, քիչ չի, այլ նաև ուղղում է: Կեցցե ինտերնետը

Խոստովանեմ, որ միշտ ուզեցել եմ շատ լավ իմանալ ռուսերեն, ու այս պրոբլեմը ունեն իմ շատ հասակակիցներ, ու սրանում կա նաև դպրոցներում ոչ որակյալ կրթության խնդիր: Իմ` դպրոցում սովորելու տարիները համընկան   սովետական համակարգի փլուզման ու հայերի մեջ հայրենասիրության արթնացման շրջանի հետ, երբ սկսվեցին փակվել ռուսական դպրոցները,  արգելում էին հայ ծնողներ ունեցող երեխաներին գնալ ռուսական դասարաններ… ու ով տուժեց, իհարկե մեծացող սերունդը, մենք, որ այսօր գումար ենք տալիս ու գնում անհատական ռուսերեն սովորում: Իմ կուրսում կային մարդիք, ովքեր պարզապես 0 մակարդակի ռուսերեն գիտեին, պատկերացնում եք, ունենալ բարձրագույն կրթություն ու չիմանալ մեր համար առաջին օտար լեզուն: Ինստիտուտում էլ ռուսերենի մակարդակը 0ի վրա եր, դասախոսները թքած ունեին գիտես, թե չէ, ասում եին դե լավ երեխայա դնենք գնա, խի է, սովորացրեք, էտ էլ ձեր գործնա, դուք դրա համար եք կրթություն ստացել,  ոչ թե ուսանողներին խղճալու, ու ով է տուժում, իհարկե էլի մենք, վերջում այս սենց հավաքվում է, հավաքվում ու Հայաստանում ռուսերեն լավ խոսալը դառնում է գլամուրնի մի բան, չէ ավելի ճիշտ ՊՐԵՍՏԻԺՆԻ: Եթե նկատել եք, կան մարդիկ, ու շատ են տենց մարդիկ, ովքեր իրանց “խելքը” ընդգծելու համար խոսակցության մեջ ռուսերեն բառեր են օգտագործում))))) Ես երբեք չեմ հասկացել աշակերտին խղճալ, կամ մամայի ու պապայի խաթր անկապ 5 դնել երևույթները,  այ մարդ եթե այդքան հարգում ես երեխու ծնողներին, ստիպի թող սովորի քո առարկան, որ հետո հեշտ լինի կյանքում: Բան չունեմ ասելու իմ մեղքն էլ կա, իմ ռուսերեն ոչ լավ իմացող ընկերների մեղքն էլ կա, բայց դե մենք դպրոց ենք գնում կրթություն ստանալու համար:  Իհարկե այս պրոբլեմը միայն ռուսերենի հետ չի, որ կա, բայց դե ոչ բոլորը կարող են լավ ֆիզիկա կամ լավ քիմիա իմանալ, կամ մաթեմատիկա, բայց դե մեկա մենք տարրական գումարում հանում սովորում ենք, իսկ դժվա՟ր է մի քիչ լավ ռուսերեն սովորացնել աշակերտներին, ուսանողներին, չէ որ երկար տարիներ այդ լեզուն մեզ համար եղել է 2-րդ մայրենի:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Օն Օնա Օնօ”

  1. LuSiN says:

    Araxos lezun mi hat vat hatkutyun uni ete ches ogtagorcum moranum es inchqan el lav imanas:((((((