Ֆիլմ Առնո Բաբաջանյանի մասին

Երեկ արդեն որերորդ անգամ Ռուսական ալիքներով նայում էի հաղորդում Առնո Բաբաջանյանի մասին: Ու հարց է ծագում, ինչու մեր հայկական հեռուստաալիքները չեն կարող նկարահանել ֆիլմեր մեր մեծերի մասին, թե Հայաստանում քիչ են ոչսերիալային հեռուստադիտողները, ում դուր կգան նման հաղորդումները: Ինչու գումարներ չեն ծախսվում և չեն նկարահանվում նմանատիպ ֆիլմեր, ինչու են ռուսական ալիքները միշտ նկարահանում Բաբաջանյանի մասին, Խաչատուրյանի, Մհեր Մկրտչյանի, Ջիգարխանյանի մասին: Ափսոս, հազար ափսոս, որ այսօր մեծ տեղ չի տրվում նման մարդկանց ու նրանց` մեզ թողած ժառանգությանը:

Առաջարկում եմ դիտել ֆիլմը և վայելել:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.