100-րդ գրառում

Արդեն հասել եմ 100-րդ գրառմանս ու որոշեցի ամփոփել 6 ամիսների իմ բլոգային գործունեությունը: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ մտել ու կարդացել են որևէ գրառում, իսկապես հաճելի է տեսնել, որ տարբեր երկրներից մարդիկ մտնում ու կարդում են: Ուրեմն բլոգիս առկայությունը իզուր չէ: Հաճելի է տեսնել նաև մեկնաբանություններ, քնադատություններ, ինչպես նաև լավ ու վատ խորհուրդներ լսել: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց թանկագին ժամանակից տրամադրում են ինձ` օգնելու որոշ խնդիրներ լուծելու համար, հատկապես Վիկտորին: Քանի որ իմ բլոգը պատկանում է ոչ շահույթ հետապնդող բլոգերի թվին, ապա ես այն կշարունակեմ վարել, թեկուզ եթե օրական մեկ մարդ այցելի: Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես էությամբ լրագրող եմ ու քանի որ հիմա չեմ կարողանում աշխատել որպես լրագրող, բլոգ ունենալը ինձ համար ինքնաարտահայտման միակ հնարավորություն է: Ես որոշ չափով ապրում եմ նրանով:

 

Իսկ այժմ վիճակագրական մի քանի տվյալ` 165 օրվա ընթացքում ես ունեցել եմ 100 գրառում, 215 մեկնաբանություն, 325 գրանշում: Այցելությունների միջին օրական թիվը կազմում է 100:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “100-րդ գրառում”

  1. Arxangelo says:

    Շնորհավորանքներս ;Ճ