11 տարվա բացիկը

Նոր իմ թղթերի մեջ գտա այն ձայնային բացիկը, որը 8-րդ դասարանում նվեր եմ ստացել մեր դասարանի տղաներից: Հիշում եմ, երբ այդ օրը մտանք դասարան, մեր սեղաններին դրված էին այս բացիկները, որոնք բացելիս երգում են ու լույս է վառվում: Այն ստորագրված է 08.03.2000: Հավատացեք, 11 տարի առաջ նման նվեր ստանալը մեզ համար այնքան մեծ բան էր: Հուսով եմ, իմ դասարանցիները նույնպես կհիշեն  այս օրը, միգուցե ոմանք ինձ  նման պահել են այս բացիկը: Հիշողություններ դպրոցական….լավ հիշողություններ


Both comments and pings are currently closed.

Comments are closed.