Երկու կարմիր գծիկներ

Կան մեր կյանքում օրեր, որոնք դու հիշում ես ամենայն մանրամասնությամբ, րոպե առ րոպե: Ինձ համար այդ օրերից մեկը դեկտեմբերի 24ն է: Օր, որ դարձավ մի քանի տարվա երազանքի իրականացման օր:

Մի քանի օր  զգում էի, որ օրգանիզմումս մի բան այն չի, բայց քանի որ շատ անգամ էի ինձ խաբել ու հետո կոտրվել, այս անգամ որոշեցի թեսթ անցկացնելը հետաձգել… առանց այդ էլ մի լավ մրսել էի ու ակնողնային հիվանդ էի, ոչ հավես կար, ոչ էլ առողջություն իջնելու ներքևի դեղատուն, ամուսինս էլ դիտավորյալ ամեն ինչ հետաձգում էր, քանի անգամ են էտ թեսթերը կոտրել մեր երազանքները…

Երեխա ունենալու մասին ինքս իմ մեջ վաղուց էի երազում, իսկկ երբ արդեն գտել էի նրան, ով կարող էր կիսել ինձ հետ այդ երազանքը, ապա ցանկությունս հասել էր իր գագաթնակետին: Բայց երբ մի բանի շատ ես սպասում, ինքը ուշանում է, կոտրում սպաուսմներդ, հույսերդ, նպատակներդ, շատերն ասում են մի սպասիր, որ լինի, բայց հավատացեք, դա անհնար է, ամեն ամիս դու սպասում ես դրան, երազում, մտածում, իսկ երազանքդ ուշանում է, հերթական թեսթի վրա քո ուզած երկու գծիկներից մեկը միշտ անգույն է մնում, նետում ես աղբամանը ու ասում, վերջ էլ չեմ առնելու… Իսկ ես ինքս ինձ այլևս չմիխաթելու համար տան բոլոր թեսթերը քցել էի դեն:

Երեկոյան ամուսինս տուն եկավ խնդրածս թեսթը ձեռքին, եկել էր պահը, որը հերթական անգամ սուտ էր լինելու, կամ էլ այնպես, ոնց որ եղավ: Դուրս եկա սենյակ երկու մուգ կարմիր գծիկները թեսթին նշմարած, աչքերս հանդիպեցին ապագա պապայի աչքերին, ոչ մի խոսք, կարծես թե կորցրել էի խոսելու ունակությունս, չորս տարի սրան սպասած մամա էի, ոչինչ չէի խոսում, ուժս հերիքում էր մենակ էտ բաղձալի թեսթը ձեռքիս գնամ տան մի ծայրը, հետո ինչ որ մի բան ասելով մյուս ծայրը ու տենց րոպեներ, տասնյակ րոպեներ, մինչև ամուսինս իրա առնական ձեռքերով բռնեց ինձ ու ասեց՝ հիմա ինչ, հայա՞ , ասեցի՝ ինտերնետում ասում են, էս թեսթերը չեն սխալվում, բայց մեկա ես չէի հավատում, մի քանի րոպե անց ես դեղատանն էի, իսկ ձեռքիս այնտեղ առկա բոլոր հնարավոր թեսթերը, հետո ես տան էի, ու իրար հետևից բացում էի դրանք, նորից տեսնում այդ մուգ կարմիր գծիկները, ու տենց այնքան ժամանակ, մինչև բժշկուհիս իր  քնակոլոլ ձայնով ինձ հեռախոսով նշանակումներ արեց:

Իսկ հետո գրկախառնումներ, արցունքներ, արագ բաբախող սիրտ, ու չիմացություն, թե հետո ինչ է լինելու, անակնկալը ընդունելով մենզ մեզ կորցրել էինք, ու չգիտեինք՝ ինչ անենք հետո, երջանիկ էինք, աննկարագրելի երջանիկ ու դա կարևոր էր, շատ կարևոր էր:

Չորս օրից համակարգչի էկրանին բժշկուհին մեզ ցույց տվեց մի կետ, ու ասեց շնորհավորում եմ, դուք հղի եք: Կետ, չէ, մի մեծ աշխարհ, մի ամբողջ տիեզերք, որը ինը հրաշալի ամիսների ընթացքում վերածվեց մի մանուկի, ով ինձ դարձրեց մայր, իսկ նրան՝ հայր:

DSC04212

Չորս շաբաթական Սերգեյ

426601_10150664711358619_631053618_10977696_551811599_n12 շաբաթական Սերգեյ

20 շաբաթական Սերգեյ

20 շաբաթական Սերգեյ

30 շաբաթական Սերգեյ

30 շաբաթական Սերգեյ

37 շաբաթական Սերգեյ

37 շաբաթական Սերգեյ

 

3 ժամական Սերգեյ

3 ժամական Սերգեյ

1 ամսական Սերգեյ

1 ամսական Սերգեյ

2 ամսական Սերգեյ

2 ամսական Սերգեյ

 

3 ամսական Սերգեյ

3 ամսական Սերգեյ

Երազեք, երազանքները իրականանում են, այսօր իմ երազանքը ինձ ամեն առավոտ ժպտում է իր անկողնուց:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.