20 ջերմաչափների պատմությունը

Այսօր շատ ցուրտ օր էր, բայց երևի մենակ ես էի հագել ինչ ունեի, քանի որ ես սենց մրսելով, շարֆ, գլխարկ, ձեռնոցներ հագիս, որոնք մեկա չէին օգնում, սրթսրթալով գնում եմ ատամնաբույժի մոտ ու դիմացս գալիսա մոտ 20 տարեկան մի աղջիկ շատ կարճ յուբկայով, ավելի կարճ մի հատ կուրտկայանման վերարկուով, բարակ կալգոտկայով ու առանց գլխարկի: Ես իրա տեղը մրսում էի:

Բայց ինձ այսօր ավելի շատ զարմացրեց մի տեսարան: Ուրեմն ատամնաբույժս աշխատում է Պոլիտեխնիկի ուսանողական հանրակացարանի բժշկական կենտրոնում, երբ ես մտա կենտրոն, լիքը ուսանողներ հերթի էին կանգնել թերապեվտի կաբինետի մոտ, ու դուրս է գալիս քույրը, ձեռքին մի 20 ջերմաչափ, ու բաժանումա բոլորին: Հետաքրքիրն այն է, որ նախ նրանցից ոչ մեկը այդ ջերմաչափը չսրբեց, նոր դներ, հետո իրանք պահում էին մի 15 րոպե, իսկ ինձ թվում էր, թե մանկուց բոլորը գիտեն, որ մարդու ջերմությունը 5 րոպե հետո արդեն ցույց է տալիս: Դե բնական է, որ նրանք բոլորը մի հիվանդություն ունեին, ռուսները ասում են синдром хитрости: Ես երբեք ուսանողական պոլիկլինկա չեմ հաճախել, բայց ինձ թվումա, որ Հայաստանում այսպիսի հերթում ուսանողները ոչ թե ջերմաչափ էին թևների տակ դնելու, այլ բամբաներկա:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.