Archive for December, 2010

Շնորհավոր Ամանոր!!! С Новым годом!!! Happy New Year!!!

Սիրելի իմ ընկերներ, բարեկամներ և պարզապես կայքի այցելուներ, սրտանց շնորհավորում եմ գալիք տարվա կապակցությամբ, ցանկանում եմ մեծ երջանկություն, անկորուստ տարի, ներդաշնակություն մեր սրտերում ու հոգում, և երազանքների իրականացում: Ես մեկնում եմ հանգստանալու, այդ թվում և ինտերնետից: Ցանկանում եմ այս 10-12 օրերի ընթացքում ապահովել կայք այցելողների ամանորյա տրամադրությունը մի քանի բարի երգերով: Միշտ ժպտացեք: Дорогие мои […]

Ամանորյա կրկնություններ

Ներկայացնում եմ Ամանորյա` ամենաշատ կրկնվող արտահայտությունները` Մյուս տարի մենակ դեսերտի սեղան եմ անելու Էլի մի կարգին բան չկար հեռուստացույցով նայեինք Վայ ես չեմ նայել այդ ալիքը…. դե լավ ոչինչ, մեկա ամսի 13-ին ամեն ինչ կրկնում են Ուֆ էլի նույն կինոները Կերեք, կերեք, հաստատ սենց համով բլինչիկ ոչ մի տեղ էլ չեք ուտի Վայ ինչ համով […]

հղի չես? բա խի? քո ինչ գործ

Ճիշտն ասած այս թեմայի մասին վաղուց էի ցանկանում գրել, բայց մի տեսակ առիթ չկար, դե չէի կարող պարզապես վերցնել ու գրել, որ ինձ զզվացրել են “հղի չես”, “բա երբ ես բալիկ ունենալու”, “բա արդեն ժամանկա”,” բա ինչի եք սպասում”  հարցերը, որ ես լսում են ումից պետքա ու ումից պետք չի: Ես գտնում եմ, որ այդ […]

Տոնածառ ջան տոնածառ

Մենք, որ փոքր էինք, պապաս միշտ բնական եղևնի էր բերում անտառից ու մենք բնական տոնածառ էինք ունենում: Մի անգամ պապայիս ընկերներից մեկը շատ մոտ էր նստել տոնածառին, ու ամեն անգամ վեր կենալուց ինքը մեր տոնածառը շուռ էր տալիս, ու այդ տարի մեր խաղալիքների մեծ մասը կոտրվեց(((  Նոր տարուն  երբ ես արթնանում էի գիշերը 12-ին (ես […]

Հասմիկից պետք է օրինակ վերցնել

Այսօր ես շատ լավ նորություն իմացա, իմ ընկերուհիներից Հասմիկը ճանաչվել է VTB բանկի լավագույն աշխատակիցներից մեկը: Սա օրինակ է, երբ ուսանողը բուհն ավարտելուց հետո, ինքնուրույն գտել է աշխատանք, դրսևորել է իրեն, որպես լավ աշխատակցուհի, զբաղվել է ինքնակրթմամբ, մասնակցել տարբեր սեմինարների, գնացել է դասընթացների, պարապել, պարապել ու հասել նրան, որ ստացել է նման մրցանակ: Ես շատ […]

Եթե ես հայ քյառթու տղա լինեի

Եթե ես հայ տղա լինեի, գործից որ գայի տուն, շորերս կհանեի ու կքցեի անկողնու վրա, որ մամաս կամ կինս հավաքեին, հետո տնով մեկ կգոռայի` ինչ կա ուտելու ու կմնտեի խոհանոց, կբացեի բոլոր հնարավոր ամանների կափարիչները ու կասեի…. աաա էլի ես տանը բան չկա ուտելու, ինձ համար կարտոֆիլ ժարիտ արեք, հետո հաց որ ուտեի, սեղանը այ […]

Հայհոյանք ջան, Հայհոյանք

Հայհոյանք, կամ փողոցային լեզվով ասած քֆուր, այս երևույթին ես բախվեցի, և իսկապես բախվեցի, երբ տեղափոխվեցի Ռուսաստան: Այս երկրում գոնե մի ժամ լինելու դեպքում հասկանում ես, որ այստեղ ամեն առաջի բառն այդ է: Հայաստանում գոնե կա մի քիչ կուլտուրա կանանց և աղջիկների մոտ, ինչու չէ` նաև հասարակական վայրերում նման ձև չխոսել: Մեր տանը ես նման բառեր […]

ԱՄՆ առաջին տիկինը հագնվում է SECOND HAND-ում

Միշել Օբաման այս տարվա սուրբծննդյանն ընդունելությանը ներկայացել է  ոչ նոր, այսպես կոչված սեքոնդ հենդ զգեստով: Մասնագետները նշում են, որ նա առաջին է ԱՄՆ առաջին տիկիններից, ով ներկայացել է նման զգեստով հասարակությանը: Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Զգեստը ԱՄՆ առաջին տիկինը գնել է անձամբ նյու Յորքի Չելսի խանութում ընդամենը  2500 դոլարով: Այն պատկանում է […]

Առաջին ձյունն եկաաաաաավ

Ուռաաաաաաա, վերջապես ձյունն եկավ, թե չէ մի տեսակ չէր զգացվում ձմռան շունչը: Չնայած համոզված եմ մեծ ուրախություն պարգևող ձյունից մենք շուտով կզզվենք: Բայց այսօր, սովորույթի համաձայն, կբացեմ առաջին կոմպոտը: Ուռաաաա:

Օն Օնա Օնօ

Ամբողջ կյանքում ռուսերենի հետ պրոբլեմ եմ ունեցել, ավելի ճիշտ փոքրուց չեմ սիրել էտ լեզուն, մի տեսակ լավ չէր ստացվում մոտս, չնայած, որ մայրիկիս կողմից տատիկիս կեսով չափ ռուս է եղել, մամաս ռուսերեն է խոսում հիմնականում, քուրիկներս էլ մի քանի տարի սովորել են ռուսական դպրոցում: Բայց ես մի տեսակ չեմ սիրել էլի, ախր դժվարա …. Օն […]