Archive for April, 2011

Օրվա կադր

Չնայած ես ապրում եմ Ռուսաստանում, բայց Հայաստան հիշեցնող ամեն ինչ կա շուրջս, հայկական Արամե լավաշներ, գինիներ, ջերմուկ, հյութեր, դե ամեն ինչ: Մի քանի օր առաջ սպիտակ Նիվա տեսա փողոցում,  հայկական դրոշով փաթաթված: Իսկ ահա մեր քաղաքի առևտրային ամենամեծ կենտրոններից մեկի տանիքը ինձ զարմացրեց: Հետաքրքիրն այն է, որ սեփականատերերը հայեր չեն, բայց դե… 0

Շտրիխկոդ կամ ապրանքի վրայի սև ու սպիտակ գիծ

Հաստատ ինչ որ մի բան գնելիս, ապրանքի վրա տեսած կլինեք սև ու սպիտակ գծեր ու երկար մի թիվ ու շատերը նաև մտքում հարցրած կլինեն, իրենք իրենց, էս ինչա: Ինձ էլ է այս հարցը շատ հետաքրքրել միշտ, մինչև որ աշխատանքի բերումով ես չուսումնասիրեցի Շտրիխկոդերը և չիմացա, թե դա ինչ է: Շտրիխկոդը ապրանքի շտրիխային կոդավորված ինֆորմացիան է, […]

ես չեմ սիրում ՊՌՏՎԵԼ

Յուրաքանչյուր աղջկա և կնոջ կյանքի անբաժանելի մասն են կազմում կոսմետիկ միջոցները: Տղամարդիկ հաճախ զարմանում են, թե ինչպես կարելի է մի շրթներկի վրա ծախսել 15 հազար դրամ, իսկ կանայք զարմանում են, թե ինչ կա դրա մեջ զարմանալու: Ես պատկանում եմ այն աղջիկներ թվին, ովքեր սիրում են առնել տարբեր գույների, ձևերի ու ֆիրմաների կոսմետիկա: Սա իմ կոսմետիկայի […]

Պետական կառավարման BODY-ները կամ ինչ փափուկ են պաշտոնյաների անկողինները

Գործի դրեք Ձեր ԲՈԴԻները և ստացեք աշխատանք պետական կառավարման ԲՈԴԻներում: Սա նոր խնդիր չէ, այն արդիական է միշտ, բայց երբ ականատես ես լինում ՀՀ պետական մարմիններում անկողնուց միանգամից աթոռին վայրէջք կատարող թռչունների ճախրանքին, առաջանում է հարց` եթե պետությունը կառավարող մարմիններում է այս տենդենցը զարգանում, ապա էլ ուր? Բանը նրանում է, որ երբ հեռուստացույցի էկրանից խիստ […]

Սարա Քոնորի տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել

Ինտերնետում առաջիններից մեկն էի, որ իմացա Սարա Քոնորը համերգով գալիս է Հայաստան, ուրախ-ուրախ գրեցի քուրիկիս, ասեցի գնացեք, դե տենց բան ամեն օր չի լինում, էտա մերոնք հավաքվում ենք, 7 տոմս են գնում ընդհանուր` 42 հազար դրամ արժողությամբ ու սպասում այդ համերգին: Առաջին իսկ ԱՆԻՄԱՍՏ նորությունն այն էր, որ համերգին նա մենակ չի հանդես գալու, այլ […]

Առավոտս

Երեկ երեկոյան ես հիացած ինձ երկու օր ժպտացող արևի ջերմությունից, հանում եմ իմ զամշե կոշիկները, արդուկում եմ իմ գարնանային պլաշը(հայերեն բառը չեմ հիշում), ամուր ամուր հեռու մի անկյունում պահում եմ ձմեռային կուրտկաները, ձեռնոցները ու գլխարկները, ու ուրախ ուրախ գնացի քնելու: Զարթնում եմ առավոտյան ժամը 8-ին, սովորության համաձայն բացեցի վարագույրները ու ինչ տեսնեմ 0

Հարսանեկան օրենքներ

Մի բան, որ ականջդ է ընկնում, միանգամից մտածում ես, լավ, թե վատ կլիներ, որ դա Հայաստանում լիներ: Բայց այն, ինչի մասին կպատմեմ, իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ կիրառեին նաև մեր երկրում:  Միգուցե Ձեզնից շատերը լսած կլինեն այս օրենքի մասին, որը ընդունվել է Կիրգիզիայում, միգուցե և նորություն է, որի մասին հիմա ես կպատմեմ:   Կիրգիզիայի […]

Ինչպես թալանել

Առավոտյան միացրեցի Ռուսաստանի առաջին ալիքը, առավոտյան հաղորդման մի քանի դրվագներ նայեցի: Ու ես հասկացա, որ այդ տեսանյութերից հետո կարող եմ պրոֆեսիոնալ գողություն կատարել, սպանել, իմանալ, որտեղ գնել զենք, դատի տալ ու հաղթել, ու բոլոր բացասական ու վատ բաները, որ կան մեր հասարակության մեջ ամեն մի մանրուքով ես այսօր իմացա: Հիմա ես կարող եմ բնակարաններ թալանել, […]

Ով եք եղել Դուք, որ պահանջեք Երգիչներից ինչ անեն

Ով եք եղել Դուք, հա հենց տենց Ով, որ որոշել եք ՊԱՀԱՆՋԵՔ Նունե Եսայանից, Շուշան Պետրոսյանից, Սիրուշոյից ու մնացած բնակարան ստացած երգիչներից իրենց ՆՎԵՐՆԵՐԸ ՆՎԻՐԵԼ ուրիշներին: Ով եք եղել ԴՈւՔ, որ որոշեք, թե Շուշան Պետրոսյանը արժանի չի ունենալ բնակարան, խի ինքը մայր չի, երեխա չունի, ով պետք է մեծանա ու տուն ունենա, թե Ձեզ թվում […]

Աղջիկներին`անձնական փորձից

Աղջիկներին ծանոթ կլինի այս պրոբլեմը, որ ուզում ես մի նոր բան անել, չգիտես, արժի , չարժի, նորա, ուրիշների մոտ ոնցա ստացվել, համեմատում ես, հետո հրաժարվում ես, բայց ուրիշների վրա տեսնում ես, դուրդ գալիս է, ուզում ես, մեկա չես անում: Ես օրինակ այն, ինչ ուզում եմ, մի լավ ուսումնասիրում եմ, հետո նոր սկսկում եմ անել: Առաջի […]