Archive for June, 2011

Համակարգչային հիվանդություններ

Նոր դար, նոր տեխնիկա ու նոր հիվանդություններ: Այո, օրվա մեծ մասը մենք անց ենք կացնում համակարգչի մոտ ու հաճախ մոռանում սեփական առողջության մասին: Մինչ մասնագետները խորհուրդ են տալիս համակարգչի մոտ դնել կակտուս ու օրական գոնե մեկ բանան ուտել, մեր աչքերը դավաճանում են մեզ, մեր գլուխը ցավում է , ողնշարաը երազում լողի կամ մերսման մասին: Չգիտեմ […]

Генеральная уборка կամ կապիտալ մաքրում

Այո, ամառվա առաջին ամիսն արդեն վերջանում է, ու հետևում են մնացել քննությունները, դպրոցը, առջևում են արձակուրդները ու հայ աղջիկների և կանանց ամենաՉսիրելի պահերից մեկը` ամառային Գեներալնի Ուբոռկան (կապիտալ մաքրում): Քանի որ հայերեն այս երևութը բնորոշող թարգմանությունը այնքան էլ չի հնչում, ես կօգտագործեմ հենց Генеральная уборка արտահայտությունը, և թող ինձ իմ Հայոց լեզվի ուսուցչուհիները ներեն: Քանի […]

Խորամանկ քայլեր

Նիհարելու ժամանակ կարևոր է մի քանի հոգեբանական խնդիրներ հաղթահարել: Ու եթե Դուք կանգնել եք նիհարելու ճանապարհին, ապա դա արդեն իսկ մեծ քայլ է, ես Ձեզ շնորհավորում եմ: Հիմա ներկայացնեմ մի քանի խորամանկություններ, որոնք Ձեզ կօգնեն այդ ճանապարհին: 1.Նախ անպայման տանը ունեցեք էլեկտրոնային կշեռք, քանի որ դրական արդյունքները Ձեզ ոգևորելու են, իսկ բացասականները կարգելեն ուտել, այն […]

Հենց այնպես ոչինչ չի լինում

Յուրաքանչյուրիս Աստված մեր բաժին երջանկությունն ու դժբախտությունը, սերն ու ատելությունը, ցավն ու հրճվանքը, կորուստն ու ձեռքբերումն է տալիս ու տալիս է այն չափաբաժնով, ինչքան որ մենք մեր կյանքի հենց այդ փուլում ի վիճակի ենք տանել: Ու հենց այնպես ոչինչ չի լինում, ու ցավը առանց ուրախության չի գալիս, ու երջանկությունը առանց հիվանդության չի լինում, պարզապես ամեն […]

Աէլիտա Անդրե

Երեկ մի հետաքրքիր տեսանյութ եմ տեսել ու որոշեցի բլոգումս անդրադառնալ այս տաղանդավոր 4 ամյա բալիկին, ով ներկայումս համարվում աշխարհի ամենափոքր նկարչուհին: Աէլիտա Անդրեան 4 տարեկան է, ծնվել է Ավստրալիայում, նրա հայրը ավստրալիացի է, մայրը` ռուս: Ունենալով հայր նկարիչ, նա դեռ մանկուց մոտ է եղել նկարչությանը և ստեղծագործել սկսել է դեռ 2 տարեկանից: Աէլիտային համեմատում են […]

Մեր ռոմանտիկան

Մի օր տատիկս ասեց` Բալա ջան մեր ժամանակ ուրիշ էր, ես ու պապիկդ ուսուցչանոցում նստում նարդի ու շախմատ էինք խաղում, ոչ թե հիմիկվա երիտասարդների նման կաֆեներ գնում: Այն ժամանակ ես դա կատակի տվեցի, անցա, ու հիմա հասկանում եմ, որ ընդամենը մի քանի տարվա մեջ ռոմանտիկան լրիվ ուրիշ բնույթ է սկսել կրել արդեն մեր սերունդի համար: […]

Երջանկություն

Մենք մեր իսկ ձեռքերում, մեր սրտերում ու մեր մտքում ենք պահում սեփական երջանկությունը կերտելու հնարավորությունը: Ու հարցը նրանում չէ, որ դու կարդում ես մի շարք խելացի գրքեր, ու հարցը նրանում չէ, որ դու գիտես, ինչպես լինել երջանիկ, այլ նրանում, որ դու ուզում ես լինել ԵՐՋԱՆԻԿ: ՀԵնց այդ պահից, քո ցանկության առաջացման պահից դու ԵՐՋԱՄԻԿ ես […]

Մարտին Յորգանց

Այսօր Մարտին Յորգանցի ծննդյան օրն է, ու կեցցե Ֆեյսբուքը, որ կարող ենք հետևել մեր մանկության սիրելի երգիչներից մեկի ներկայիս գործունեությանը: Հաստատ իմ հասակակցիները ինձ նման անգիր գիտեն նրա երգերը, որոնք 1990 ականներին հնչում էին հեռուստատեսությամբ ու հենց փոքրուց հայրենասիրություն դաստիարակում մեր մեջ: Պետք է խոստովանել, որ նման բարի ու իսկապես մանկական երգեր այսօր չկան, կամ […]

Սննդային պատերազմ

Ուտել, թե Չուտել??? Այսօր շեքսպիրյան հանրահայտ հարցադրման այս ժամանակակից տարբերակն է կանգնել մարդկության առջև, քանի որ հեռուստաընկերությունները ողողվել են եթերից մեզ հոգեբանորեն սովի մղող հաղորդումներով ու ՆՏՎական` սուտի բում անող ռեժորտաժները ոչ թե ուսուցողական են, այլ երբեմն զզվանք են առաջացնում: Ռուսական  մի քանի հեռուստաընկերություններ իրենց առավոտյան եթերները սկսում են առողջության վերաբերյալ հաղորդումներով, որոք եթե նայում […]

Արաքսն աշխարհում

Ես պատկանում եմ այն բազմաթիվ մարդկանց թվին, ովքեր Գուգլում գոնե մեկ անգամ փնտրել են իրենց անվան նշանակությունը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ես չգիտեմ` ինչ է նշանակում Արաքս, բայց դե միևնույն է հետաքրքրիր բացահայտումներ լինում են միշտ: ԵՍ մի քանի տարի առաջ եմ իմացել, որ Արաքս անունը նշանակում է աղմուկ, մինչ այդ ես գիտեի, պարզապես […]