2012 Դրակոնյան տարի

Նոր` 2012 թվականին, հաշված օրեր են մնացել, մինչ հաշվապահները շտապում են հասցնել փակել բոլոր հնարավոր տարեկան հաշվետվությունները, աղջիկները մտածում են ինչ հագնել Նոր տարվա գիշերը, իսկ մամաները` ինչ պատրաստել:
2012 թվականը Սև Դրակոնի Տարին է, ուստի այն պետք է դիմավորել ակտիվ, ուրախ, ընտանեկան միջավայրում, պետք է լինի հնարավորինս շատ ազարտ, շարժ ու խաղ:

Նոր տարին պետք է դիմավորել ակտիվ ու պուլսային երաժշտությամբ, Դրակոնը սիրում է ռիթմ, մի կողմ դրեք մեդետացիոն երգերն ու սուզվեք ռոքի մեջ: Հագուստը պետք է լինի վառ ու գունավոր, սակայն անպայման պետք է պարունակի թեկուզ մի փոքր Սև գոտի կամ թել: Չնայած Դրակոնը ինքը սիրում է կանաչ և կարմիր գույները, սակայն Ձեր հագուստը պետք է լինի վառ ու փայլուն: Գույնը ընտրեք ինքներդ: Դրակոնը սիրում է զարդեղեն, հնագույն պատմվածքներում անգամ նրանք եղել են թանկարժեք զարդերի պահապանները, ուստի անպայման կրեք շքեղ ու փալյուն զարդեր:
2012-ի տիեզերական տարերքը ջուրն է, գույնը` սևը: Տունը զարդարեք ծովային աքսեսուարներով: Անպայման գնեք փոքրիկ դրակոններ ու նվիրեք հարազատներին: Դրանք պետք է լինեն կերամիկայից, խրուստալե կամ փայտից: Խուսափեք ոսկյա, էմալե և այլ մետաղներից պատրաստված արձանիկներից: Կանանց կարելի է նվիրել դրակոնի տեսքով զարդեղեն, իսկ տղամարդկանց` դրակոն արձաններ կամ որևէ իր, որին փակցված կլինեն փոքրիկ դրակոններ, օրինակ` դրամապանակ:
Սեղանը զարդարեք մոմերով: Անպայման սեղանին դրեք դդում, թեկուզ որպես զարդ: Մի մոռացեք թարմ ձկնեղենի մասին: Պատրաստեք ամենատարբեր ուտեստներ ու սալաթներ, ամենակարևորը, այն պետք է լինի թարմ, ոչ մի կիսաֆաբրիկատ, դրակոնը սիրում է հենց նոր պատրաստած ուտեստներ: Կարող եք նաև արևելայն ոճին համապատասխան հենց հյուրերի մոտ պատրաստել ուտեսներ:
Ամենակարևորը մի կորցրեք ՍԵՓԱԿԱՆ ՓԱՅԼԸ:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.