Archive for March, 2012

1237472773_easter_egg_clipart

Ներկում ենք Զատկի ձվերը

Շուտով, Ապրիլի 8, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Զատիկը, իմ ամենասիրելի տոնը: Այս օրվանը ես մի տեսակ ուրիշ կերպ եմ սպասում, այն հրաշալի ու աննկարագրելի է ինձ համար: Իհարկե, անպայման պետք է հետևել Զատիկի եկեղեցական բոլոր կանոներին, հատկապես, որ այդ օրը ավարտվում է Մեծ Պահքը: Բայց ես այսօր  ուզում եմ Ձեզ հետ կիսվել այն գեղեցիկ […]

hasmik

“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Հասմիկ Չարխչյանը

Հասմիկ Չարխչյանը ծնվել  է 1977 թվականի Փետրվարի 28-ին Վանաշեն գյուղում:   Ֆեյսբուքում նա ունի 318 friend, ինձ հետ ընդհանուր` 79: Նրա բլոգերը՝ http://hasmik-77.blogspot.com/  http://hasmiko.livejournal.com/ Ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/pages/%D4%B3%D5%AB%D6%80%D6%84-2011-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B6/131966413541909   1. -Գյուղի մանկությունը իմ երազանքներից է, արդյոք քո մոտ այն անցե՞լ է այնքան հրաշալի, որ ես կարող եմ ևս մեկ անգամ երազել դրա մասին -Մանկությանս հիշարժան  դրվագները հիմնականում […]

մեր շենքերը քաղաի կենտրոնից

Իմ դիլիջանյան մանկությունը

Ես ծնվել և մեծացել եմ, անհամեստ չթվա, բայց Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Քաղաքիս աննկարագրելի գեղեցկությունը ես ավելի շատ գնահատեցի, երբ տեղափոխվեցի Երևան ու սկսեցի լսել մարդկանց գովքը իմ ծննդավայրի մասին, հետո էլ ավելի մեծացա ու էլ ավելի զգացի, որ այն չքնաղ է: Ես մեծացել եմ Դիլիջան քաղաքի այն հատվածում, որը ժամանակին եղել է որսատեղի, […]

phoca_thumb_l_DSC04572

Որտեղ է վերջանում հետաքրքրության սահմանը

Մենք բոլորս հետաքրքրասեր ենք, սիրում ենք զրուցել, հարց ու փորձ անել, շատերի մոտ դա ավելի ցայտուն է դրսևորվում ուրիշի կյանքի նկատմամբ: Բայց արդյոք մենք գիտենք ժամանակին կանգ առնել մեր հետաքրքրասիրության առջև ու հասկանալ, որ ամեն ինչ իր չափն ունի: Առահասարակ, անգամ ամենամոտ մարդը կարիք ունի լռելու, հատկապես երբ դա վշտին է վերաբերում, իսկ շատերին թվում […]

313953_1832604794812_1831183361_1178845_1455544233_n

“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Արամ Հակոբյանը

Արամ Հակոբյանը ծնվել է 1978 թվականի Մարտի 12-ին Երևան քաղաքում: Ֆեյսբուքում նա ունի 223 friend, ինձ հետ ընդհանուր` 55: Նրա բլոգերը՝ Արխանգելոյի բլոգ՝  http://arxangelo.info Հայկական քիմիական բլոգ՝  http://chemistry.am Բլոգներ, որոնցում այժմ չի  գրում՝ arxangelo.wordpress.com arxangelo.blogspot.com arxangelo.blog.ru Նրա Ֆեյսբուքյան  էջերը՝ http://www.facebook.com/arxangeloinfo http://www.facebook.com/chemistryblog  http://www.facebook.com/groups/armblogosphere/ 1. -Արամ, արի սկսենք մանկությունից, մանկապարտեզից հիշողություններ կա՞ն – Մանկապարտեզ չեմ գնացել և հետևաբար մանկապարտեզից […]

DSC05594

Ինչպես անակնկալ գնացի Հայաստան

Ուղիղ երկու տարի առաջ կեսօրին ես արդեն սավառնում էի Երևանի փողոցներով դեպի մեր տուն, որտեղ առհասարակ ոչ մեկ չգիտեր, որ ես եկել եմ:  Հայաստան անակնկալ գալու միտքը ինձ վաղուց էր այցելել ու ես որոշեցի դա իրականացնել, գալուս մասին գիտեին Մոսկվայում ապրող քուրիկս ու ընկերս, ով ինձ պետք է դիմավորեր: Հաղթահարելով դեպի օդանավակայան տանող ձյունաշատ ճանապարհը, […]

vesna

Գարնան արեվին կարոտել էի

Այսօր երկարատև խստաշունչ ձմեռվանից հետո առաջին անգամ առավոտյան արևը ջերմացնող էր, առավոտյան ինքը պայծառ էր ու տաք, մի տեսակ գարնանային էր: Չնայած, որ փողոցները դեռ սառցեպատ են, իսկ տանիքներից դեռ ձյուն է ընկնում, սակայն գարնան շունչը զգացվում է: Ջերմություն կա, որ հաստատ չի կորչի անգամ եթե մի քիչ էլ ձյուն գա: Արևակարոտ դեմքս այսօր երթուղայինում […]

423572_3529110953563_1445883854_3417605_1156131515_n

Ես Եվուլի ֆանատն եմ

Ես ահավոր երեխայասեր մարդ եմ, ու իմ համար բոլոր երեխաները կամ էլ ոչ բոլոր, համով ու ուտելու մռութներ են: Նկատել եմ, որ տարեց տարի ծնվող երեխաները ավելի սիրուն, ավելի համով ու ավելի հրաշք են լինում: Բայց հիմա ես ուզում եմ Ձեզ ծանոթացնել բոլոր երեխաների մեջ ինձ համար սիրելի, իմ տրամադրությունը բարձրացնող, ինձ ուրախացնող Եվուլի հետ: […]

299483_231332376913827_100001111993902_615809_4541976_n

Նրանք գտան իրենց սերը Արմենիքսում

Այս անգամ “Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրերն են լրագրող (www.trends.am, www.travelnews.am, www.autoweek.am ) Սիրարփի Թելիմյանն ու նրա ապագա ամուսնին Արամայիս Մաթևոսյանը, որոնց սերը սկիզբ է առել Հայկական առաջին միկրոբլոգային համակարգում՝ Արմենիքսում: 1. -Ինչպե՞ս կամ ումի՞ց իմացաք Արմենիքսի մասին և ե՞րբ գրանցվեցիք: Արամայիս -Ես իմացա իմ հորեղբորս տղայից` Տիգրանից (Արմենիքսում` ԴԻԱԲԼՈ):  Նա ինձ մի քանի անգամ […]

190094_1566221685539_1535333135_31076154_8137469_n

իմ կյանքի 8 կանայք

Այսօր շնորհավորելու եմ իմ կյանքի ամենակարևոր 8 կանանց տոնը: Իմ սիրելի ՄԱՄԱ, դու գիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում, ինչքան եմ գնահատում ու ոնց եմ կարոտում: Ես գիտեմ, որ դու ուրախանում ես ինձնով, հպարտանում ես, ու ես աշխատելու եմ միշտ նենց անեմ, որ քո ուրախութան իմ չափաբաժինը միշտ լիքը լինի: Ամենակարևորը դու ԱՌՈՂՋ եղիր, […]