հղի չես? բա խի? քո ինչ գործ

Ճիշտն ասած այս թեմայի մասին վաղուց էի ցանկանում գրել, բայց մի տեսակ առիթ չկար, դե չէի կարող պարզապես վերցնել ու գրել, որ ինձ զզվացրել են “հղի չես”, “բա երբ ես բալիկ ունենալու”, “բա արդեն ժամանկա”,” բա ինչի եք սպասում”  հարցերը, որ ես լսում են ումից պետքա ու ումից պետք չի: Ես գտնում եմ, որ այդ հարցերը տալու իրավունք ոչ մեկ չունի,  ՈՉ ՄԵԿ:

Երեկ ես գնացել էր վարսավիրիս մոտ, ինքը ինձնից մի երկու տարով մեծա, ամուսնացելա մեկ տարի առաջ, բայց ամուսնու հետ միասին են արդեն երկու տարուց ավել: Երբ ես մտա, ինձ թվաց, որ ինքը բալիկիա սպասում, ու իմանալով` ինչքան շատ է ցանկանում դա, ուրախացրած ասի` բան կա, ասեց չէ, շատ տխուր: Հաջորդող մի 15 րոպեն, ես լսում էի, թե նրա նման բարի մարդը ինչ նյարդայնացած է բոլորի վրա, ու հարցը այն չի, որ ինքը 2 տարի  է չի կարողանում հղիանալ, այլ այն թե ինչպես է շրջապատը արձագանքում դրան, անընդհատ հարցեր, ինչու , երբ, անընդհատ փորիկին են նայում, ինքը նույնիկս փոստովանեց, որ երբ հղի է տեսնում, սկզբի ռեակցիան ուրախությունն է , հետո սկսում է նյարդայնանալ, տխրել, լացել, թե ինչու է ուրիշը, այլ ոչ ինքը, խոստովանեց, որ չի կարողանում չմտածել դրա մասին: Դա այսօր միակն բան է, ինչի մասին ինքը մտածում է: Ինձ ասեց, ես բոլորին ասում եմ ԵՍ ՉԲԵՐ ԵՄ, ճիշտն ասած զարմացա ու իրան խորհուրդ տվեցի չասել նման բաներ, ու ինքը ինձ պատմեց, որ բժիշկների նախնական վարկածը չբերությունունա, ու հասկացա ինչ ահավոր է, երբ դու ունես նման պրոբլեմ, իսկ մարդիկ իրանց քիթը կոխում են քո կյանքի մեջ, դու չես կարող դնել ու բոլորին պատմել քո պրոբլեմի մասին, բայց դա քեզ այնպիսի ցավ է պատճառում, որ դու մարդկային նման հետաքրքրությանը թշնամանքով ես նայում: Ես, փառք Աստծո, առողջական պրոբլեմ չունեմ, բայց արդեն զզվել եմ իմ երեխա ունենալու վերաբերյալ հարցերից, ու չգիտես` ինչու մարդկանց թվում է, որ իրանք պետք է անպայման քեզ այդ հարցը տան: Վերջերս ամուսնուս հետ մտանք մի գրասենյակ, ծանոթ կին կար հայ, պետք էր թղթեր վերցնել, ինքը ասեց “հանի հանի կուրտկադ, փորդ տենամ”, ես կանգնեցի շոկի մեջ, չգիտեի կոպտեմ, թե խղղճամ, բայց երբ ասեցի բան չկա նայելու, ինքը ասեց հա բա ինչու եք ամուսնացել……

Ուրեմն եթե դու ամուսնացել ես մի երկու տարի առաջ ու արդեն  հղի չես

  • քեզ կուղարկեն ստուգման
  • անընդհատ հենց քեզ տեսնեն, կնայեն փորիկիդ
  • հենց ուզես թթու ուտես, կասեն կարողա մի բան կա
  • եթե մի օր հանկարծ փորդ ցավա, կասեն երևի հղի ես
  • ամեն նոր տարուն, բոլոր առիթներով կենացների, ավելի ճիշտ ցանկությունների մի մեծ շարք կնվիրվի քեզ,անպայման կասվեն ‘դե արագացրեք’, ‘ինչի եք սպասում’, ‘արդեն ժմանակն է’ արտահայտությունները

Մարդկի, թեկուզ մոտիկ, չեն հասկանում, որ  դրանով քեզ ավելի են վատ անում, նյարդայնացնում, նեղվում ես, կատաղում ես, էլ ինչ ասեմ, նյարդերիդ վրա բոլոր ազդում են: Ու պատկերացրեք, եթե մարդ ունի իմ վարսավիրի նման առողջկան պրոբլմեներ ու իրան հա տալիս են նման հարցեր, հասկացեք չի կարելի, ունեցեք շնորհք: Ու հատկապես ցավալի է, որ նման ապուշ հարցեր տալիս են կանայք, մարդիկ, ովքեր անցել են այդ ամենի միջով:

Այս իմ գրածից հետո, ես հուսով եմ, որ բոլոր նրանք, ովքեր կարդում են, ու կապ չունի , որ մենք շատ մոտիկ ենք, թե չէ, մենք բարեկան ենք, թե չէ, ինձ այլևս չեն տա այդ հարցը, չեն ցանկանա, որ ես ունենամ բալիկ, հավատաքացեք, ես ձեզնից շատ եմ ցանկանում, կարիք չունեմ, որ դուք էլ ասեք: Եթե ունենամ, դժվար այդ երեխուն թաքուն պահեմ, հաստատ կիմանաք:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

15 Responses to “հղի չես? բա խի? քո ինչ գործ”

  1. LuSiN says:

    ufffff haaaa….indz el zzvacnum en…jamanka…amusnaci…..aaahhh de HERIQA eli!!!!!!!!!!!

  2. LuSiN says:

    Imijayloc Araxos hodvacd shat texin er!!!

  3. Argam says:

    Araks jan, jishtn asac blogd facebook-ov tesa share arac, shaaat hetaqrqrec, karcum em lav tema a, lav el tex@ texin USB eir arel:))))bayc senc mi ban ka, vor erb da mterimnern en harcnum, uremen anhangstanum en qez hamar, isk ete hankarc chharcnen, kmexadres antarberutyan mej, nenc vor kanaci bnuyt a:)))

    • arakso says:

      Mersi, mersi!!!! che gites tox harcnen, bajc voch amen or, vor qez amen or mamad aravotn asi Argam ches amusnanum, kam el ynkernericd meky shabaty mek znagi harcni, ches nervajnana? tox harcnen, bajc voch amen or

  4. Anet says:

    Araqs jan, vonc em qez haskanum, chnayac es shut em hxiacel, bayc indz el gites inchn er jxaynacnum, vor hxiutyan verjin amsum, henc mtnum ei odnoklassnik kam facebook an@ndhat grum ein, ”ya, es du der tann es???” …….Enqan vor mi ban asen eli, uffffff

  5. Argam says:

    De uxxaki karcum em, ete et mardkanc mi angam ases en, inch stex eir asel, voch te xusapoxakan pataxan tas, djvar te erkrod angam harcnen, kam gone ush-ush khracnen u urish tonov, che?

    • arakso says:

      Havata asel em, bajc meka hajord et nujn mardu znagi harcy klini, es erb em qeri kam morqur darnum, kam nman baner, u es xndiry unen bolory, ovqer unen nman kargavichak, sa parzapes mardkajin antaktutyun e: Mi ynkeruhi unem, asec Ar es araji angam harcnum em, vor du chases antarber em, imaci , inz da huzuma, bajc erb jamanaky ga, du inz kases, verj!!!!!

  6. Argam says:

    mdaaaa, de jisht es antaktutyan harcov, bayc de inch karas anes

  7. Argam says:

    de emisht el tenc a -ete ches karum poxes, piti harmarves

  8. Astxik says:

    shat chisht eq asum..es 6 amisel amusnacac em bayc hxi chem…bolor@ hetaqrkrvum en te xi?karoxa inch vor problem unes?es indz vad em zgum..iranq chen haskanum vor amena shat@ es u im amusnin enq uzum vor balik unenanq…bayc iranq chen haskanum vor der 6 amise amusnacac enq….indz xorhurd en talis te hankarc chmtaces nervert hangist pahir vor stacvi da miayn kxangari…bayc naev chen haskanum vor nman xosakcutyunneric ches karox hangist lines..ev chnervaynanas..

Leave a Reply

You must be logged in to post a comment.