90-ականների սերիալները

Այո, նորից 90-ականներ, նորից հին ու բարի հիշողություններ, այս անգամ կփորձեմ վերհիշել մութ ու ցուրտ տարիներին յուրաքանչյուրիս տուն մտած ու հոգեհարազատ դարձած բրազիլական սերիալներն ու օրեր շարունակ մեզ էկրաններից ժպտացող հերոսներին:

Առաջին սերիալը, որ ես հիշում եմ, Տրոպիկանկայի գաղտնիքը (Секрет тропиканки) ֆիլմն է, որի հերոսները` Ռութ ու Ռաքել քույրիկներն էին, անկեղծ բովանդակությունը չեմ հիշում, բայց քույրիկներին ու իրենց երկար մազերը մոռանալ անհնար է: Եվ իհարկե, Տոնի անունով լունատիկին նույնպես:

Այդ տարիներին հայ ժողովրդի վրա իր հետքը թողեց Կասսանդրա սերիալը, ու Հայաստանում հայտնվեցին Կասսանդրա արևածաղիկներ ու Լուիս Դավիդ ծամոններ:

Դալլաս սերիալը իմ ամենասիրելի սերիալներից էր, քանի որ ես այդ ֆիլմում ունեի Սյու էլլեն անունով կուռք ու մի ժամանակ իրա նման էի ամեն ինչ անում տանը, ինձ մեկ-մեկ Սյու էլլեն էին ասում:

Իմ սիրելի սերիալներից հաջորդը  Հանուն սիրո (Во имя любви) ֆիլմն  Էլեն և Էդուարդա հերոսուհիներով, անկեղծ այդ սերիալը երեք անգամ նայել եմ, ու ասեմ, որ առաջին անգամ այն նայել եմ դպրոցական տարիներին ու վերջին սերիայի ժամանակ լույսերը Դիլիջանում անջատել էին ու մենք հետո Երևանից իմացանք ոնց է վերջացել այն: Վերջերս նորից ցույց էին տալիս ու ես նորից նայել եմ, մի տեսակ շատ լավ ֆիլմ է:

Բրազիլական սերիլաներից ամենաանսպասելի ավարտ ունեցավ Բաբելոնյան աշտարակ (Вавилонская башня) ֆիլմը, ու այն իր սյուժեով նման չէր ոչ մեկին:

Նատալիա Օրեյրայի դերակատարմամբ երկու սերիալ է տպավորված հայկական մեր իրականության մեջ, առաջինը` Հարուստները և ճանաչվածները (Богатые и знаменитые)

և Վայրի հրեշտակը (Дикий ангел)`

Վայրի հրեշտակից հետո մենք մեր կատվին տվեցին Չուչո անունը:

Բրազիլիական սերիալները իրենց որակով միշտ ավելի լավն էին, քան արգենտինականները, բայց կա մի արգենտինական սերիալ, որը ես նայել եմ, հաստատ շատերը կհիշեն Սև մարգարիտ (Черная жемчужина) սերիալը` այս ուրախ ու ժպտերես խուճուճ աղջկա դերակատարմամբ:

Հա, մոռացել էի հիշատակեմ Բլանկոյի այրի (Вдова Бланко) կիսաֆանտաստիկ սերիալի մասին, զույգ բալիկների ու էլի Լուիս Դավիդի տղու մասնակցությամբ))))))))))))))

Չմոռանանք իհարկե Օդային դղյակներ սերիալը`

Իր յուրահատուկ ու անսպասելի ծավալումներ ունեցող սցենարով հիշվում է Նոր զոհը (Новая жертва) ֆիլմը, որտեղ հա ինչ որ մեկին սպանում էին, ու բոլորով մտածում էինք` տեսնես ով է սպանում, ու ում կասկածում էինք, հաջորդը իրան էին սպանում:

ով այս սերիալը տեսել է, այս տեսարանը հաստատ կհիշի

Եվ այս ամբոխից տարբերվող, իր յուրահատկությամբ ու որակով միշտ կհիշվի ու արդիական կլինի դիտման համար Վերադարձ Եդեմ (Возвращение в Эдем) ֆիլմը` կոկորդիլոսների սարսափազդու մասնակցությամբ:

Եվ վերջում իհարկե, չէի կարող չնշել հայերի ամենասիրելի, ամենակրկնված ֆիլմը, այն հայերը դիտեցին և ռուսերեն, և հայերեն, ու ոչ մեկ անգամ, բոլոր աղջիկները սկսեցին հագնվել սերիալի հերոսների նման, և ի վերջո տարածում ստացան “Իշ ալահ” ու “դու լույս բերեցին մեր տուն” արտահայտությունները, և այո, այո, մենք իմացանք ինչ է` Իսլամը, ԿԼՈՆ սերիալի երգերը դեռ արդիական են ու հնչում են, իսկ այն ժամանակ բոլորը ունեին կասսետներ, որտեղ մի ամբողջ հավաքածու կար այդ սերիալից:

Հ.Գ.: Իհարկե, 90-ականների սերիալներից կարելի է հիշել Ստրկուհի Իզաուրան (Рабыня Изаура), Վայրի Վարդը (Дикая Роза), Հարուստները նույնպես լացում են (Богатые тоже плачут), Սանտա Բարբարան (Санта Барбара), բայց ես դրանք չեմ նայել, քանի որ շատ փոքր եմ եղել, ուստի հիշում եմ միայն անունները:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

14 Responses to “90-ականների սերիալները”

  1. Luchiya says:

    Vaaaaay, es sranq nayel em, Rutn u Rakel@, Rakelic-vonc ey vaxenum:)))) Dikiy Angel, Bogatie i Znamenitie, Blankoyi Ayrin vampir Brinyoni het:D:D:DHanun siro, dikaya roza, hishum em vor kinon sksvum er, mi pah kar, et axjik@ salor er pokum caric, shat ey sirum et mas@, Isk kasandrayin an@ndhat nmanakum ey, mi xosqov anhog u “DAJAN” mankutyun:D

  2. Luchiya says:

    Isk es misht porcum ey “Antonella”-i bantikic kapey, u misht cher stacvum:))))

  3. Luchiya says:

    Haaaa, namanavand vor Syu-Elen@ shat shqex shubaner er hagnum, u viski er an@ndhat xmum, es el ira pes ey bajak@ brnum misht:))))) mi xosqov liq@ lav hishoxutyunner artnacan:)))

  4. Anet says:

    Syuuuuuz, es mera…lsi, et Dikaya Rozan es chem nayel, bayc et salori pah@ tpavorvel a mejs, u misht salor uteluc ira nman ei kcum :-DDDD

  5. Luchiya says:

    :D:D:D:D ha menq el et bajakneric de chuneynq, papayis xndrel ey nutella er arel bajakov, u et bajak@ ogtagorcum ey vorpes viskii bajak, jur ey lcnum u xmum ey:D:D:D:D

    • arakso says:

      իսկ ես մի օր բակում լեժանկա էի բացել, պառկել, բաժակ էի վերցրել ձողիկներով, շորտիկ հագել ու պառկած էի, մեկ էլ հորեղբայրս եկավ, ասեց Արաքսո էս ինչ ես անում, ասի ես Սյու Էլլեն եմ, ու տենց անունս մնաց

  6. Zara says:

    lavneyin et tarinery…..isk es enqaneyinq tarvac dallas serialov, vor axabliteyinq kerel u erazis mej JeA-i het futboleyinq xaxum…dra hamarem ays ory ynkel:))))

    • arakso says:

      Զառաաաաաա դեռ դու շանս ունես, նրա հետ ֆուտբոլ խաղաս, իսկ հիշում ես որ պապան ասում էր հայաստանին իրա նման մի հատ ֆինանսների նախարարա պետք

  7. Mari Love says:

    Անմեղ մանկությունս հիշեցի ու թե ոնց էի Նատալիա Օռեյրո ա ինչ ա, իրա համար խելագարվում, փող էի հավաքում, իրա նկարով տպեր էի հավաքում 😀

Leave a Reply

You must be logged in to post a comment.