About Me

Ես` Արաքս Արմենս, ծնվել եմ Դիլիջան քաղաքում: Սովորել եմ Դիլիջանի 6 դպրոցներից 4-ում: 9-րդ դասարանում աշխատել եմ Դիլիջան հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի: Հիմա այդ տեսագրությունները ոչ մեկին աշխատում եմ ցույց չտալ)))) Ավարտել եմ Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը` կարմիր դիպլոմով, որը հիմա դարակներից մեկում սպասում է իր ճակատագրական ժամին: 2006 թվականին ճանաչվել եմ մեր համալսարանի  լավագույն ուսանող հասարակական ոլորտում, 2006-2007 թթ եղել եմ Ուսանողական խորհրդի Էկոնոմ plus ամսաթերթի գլխավոր խմբագիր, 2006 թվականին աշխատել եմ Ռադիո Ավրորայում որպես լուրերի բաժնի հաղորդավարուհի, մասնակցել եմ Բազե հավաքին 2004 թվականին:  Տանը ունեմ ուսանողական տարիներին ձեռք բերած լիքը պատվոգրեր`տարբեր գույների ու չափսերի, որոնք ինձ պետք կգան միայն բալիկներիս մոտ գլուխս գովալու համար: Ամուսնացած եմ աշխարհի ամենալավ տղամարդու հետ: Երազում եմ ունենալ լիքը բալիկներ, նախընտրելի է աղջիկներ: