About Blog

Բլոգս նվեր եմ ստացել կուրսընկերոջիցս 2010 թվականի հոկտեմբեր ամսին: Նվերս մոդայիկ է, այն ոչ ուտելու է, ոչ էլ պահարանի մեջ դնելու, այն ցանցային է, նրան պետք է կերակրել տարբեր փոստերով, նկարներով և հղումներով: Պարբերաբար պետք է նրան հյուրասիրել  Like, Share և Comment-ներով: Այցելել նրան կարելի է օրվա ցանկացած ժամին. բլոգիկիս բախտը բերել է, նրա քունը երբեք չի տանում:  Բլոգիկս շատ լավ է վերաբերում առողջ և տեղին քննադատությանը: Ի դեպ, Բլոգիկս խոսում է 2 լեզվով` հայերեն և ռուսերեն: