Աէլիտա Անդրե

Երեկ մի հետաքրքիր տեսանյութ եմ տեսել ու որոշեցի բլոգումս անդրադառնալ այս տաղանդավոր 4 ամյա բալիկին, ով ներկայումս համարվում աշխարհի ամենափոքր նկարչուհին:

Աէլիտա Անդրեան 4 տարեկան է, ծնվել է Ավստրալիայում, նրա հայրը ավստրալիացի է, մայրը` ռուս: Ունենալով հայր նկարիչ, նա դեռ մանկուց մոտ է եղել նկարչությանը և ստեղծագործել սկսել է դեռ 2 տարեկանից: Աէլիտային համեմատում են փոքրիկ Պիկասսոյի հետ: Նրա աշխատանքները արդեն իսկ վաճառվում են, գինը տատանվում է 9-ից մինչև 32 հազար դոլարի սահմաններում: Նյու-Յորքում բացված նրա ցուցահանդեսին ներկա են եղել բազմաթիվ միլիոնատերեր և մասնավոր հավաքածուների սեփականատերեր:
Ծնողները, հասարակության այն մեղադրանքին, որ նրանք երեխայի տաղանդը օգտագործում են գումար վաստակելու համար, խոստովանում են, որ վաճառված նկարներից ստացված եկամուտը փոխանցում են Աէլիտայի հատուկ ֆոնդին, և այդ գումարը նա կարող է օգտագործել միայն չափահաս լինելու դեպքում:
Աէլիտայի մայրը խոսոտվանում է, որ երեխան նկարներում օգտագործում է այն, ինչ գտնում է, օրինակ` խոհանոցային սպունգ կամ բանկային քարտ: Ահա Ձեզ եմ ներկայացնում Ռուսաստանի Առաջին ալիքի պատրաստած տեսանյութը նրա մասին, ու իսկապես երեխան տաղանդավոր է:

Ինչպես նաև տեսանյութ Աէլիտայի մասին`


Both comments and pings are currently closed.

Comments are closed.