Ամառային կանացիության տենդենց

Կնոջ ամենամեծ արժանիքը նրա կանացի լինելու մեջ է: Կանացիությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է արտահայտվում, մեկի մոտ ձայն է կանացի, մյուսի մոտ` քայլվածքը, երրորդը կանացի է իր հայացքով: Սակայն յուրաքանչյուր կին արտաքնապես էլ ավելի կանացի է դառնում, եթե նրա հագին կիսաշրջազգեստ է կամ շրջազգեստ: Վերջին տարիներին բավականին հաճախ կարելի է տեսնել տարբեր գույների ու ձևերի, երկար ու կարճ կիսաշրջազգեստներով և շրջազգեստներով աղջիկների ու կանանց: Այս աչք շոյող տենդենցը ավելի շատ նկատվում է հենց ամռանը, երբ ամբողջ քաղաքը լի է սեթևեթող աղջիկներով, ովքեր մեկը մյուսից փորձում են տարբերվել իրենց կանացիությամբ: Ու դա իսկապես հրաշալի է: Իհարկե, տաբատով շատ հարմար է, բայց այն մերը, չէ, մենք այն միայն հարմարության համար ենք մեկ-մեկ տղամարդկանցից գողանում, իսկ հաճախ մենք մեզ չենք դավաճանում, ու մեր եվայական կեցվածը զարդարում ենք շրջազգեստներով:

Իմ դասախոսներից Անանյան Լավրենտը ամեն անգամ աղջիկներին ասում էր, որ գոնե իր դասերին բոլորը կիսաշրջազգեստ հագնեն ու ուրախանում էր, երբ տեսնում էր առանց տաբատի: Եթե մեր շրջապատում նման տղամարդիկ շատ լինեն, ովքեր պարզապես հիանում են մեզնով, երբ մենք էլ ավելի կանացի ենք, ապա դա կստիպի ևս մեկ անգամ մտածել հագուստ գնելիս, երբ ընտրությունը տաբատի կամ զգեստի մեջ է:

ԵՂեք կանացի:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.