Մեր ամենաիմաց հարևանուհին

Հաստատ բոլոր նրանք, ովքեր ապրում են շենքերում, կունենան նման հարևան, ով տեղյակ է բոլորից, գիտի բոլորին անուն-ազգանունով ու շենքի անցուդարձը նրա առօրյան է:

Մենք էլ ունենք նման հարևան, ով ապրում է մի հարկ ներքև, ու քանի որ Ռուսաստանում հարևանություն հասկացությունը մի քիչ ուրիշ է, ինքը էլ ավելի է ընդծվում բոլոր քեզ չբարևողների մեջ:

Բայց ես կինը չգիտեմ` ոնց է զգում այն փաստը, որ մենք գալիս ենք տուն, կապ չունի ես շուտ եմ եկել գործից, թե մենք ուշ ենք վերադառնում, մենք միշտ իրեն հանդիպում ենք: Ինքը նման չէ այն հարևաններին, ովքեր ամբողջ օրը բակում նստած սպասում են, ինքը պարզապես հենց այդ րոպեին է տուն գալիս կամ տնից գնում:

Ու ամենահետաքրքիրը, որ մենք իրեն տեսնում ենք, երբ մեր ձեռքին ինչ որ բան կա կամ մենք տան համար նոր բան ենք առել: Հենց առաջին օրերին, երբ նոր էինք տեղափոխվում, մենք իրան տեսանք, լամինատ բերելու օրը, ինքը հարցրեց` էս ռեմոնտ եք անում: Հաջորդը սեղանի հերթն էր, հետո աթոռներինը, ու կապ չունի օրվա որ ժամին ենք բերում, մեկ է` պետք է իրեն տեսնենք: Ամենահետաքրքիը, որ ինքը ինձ մի օր տեսավ (մենք էլ նոր էինք կոնդիցիոներ դրել ու նենց չի, որ դա բոլորը գիտեն) ու հարցրեց` հետո լավա չէ կոնդիցիաներ ունենալը, ես շոկի մեջ էի, ինքը դա արդեն գիտեր: Հիմա, երբ մենք մի նոր բան ենք առնում տան համար ու  մեքենայից ուղղվում ենք դեպի շենք, ես ասում եմ` էսա կտեսնենք ու հոոոոոոոոոոպ բարև Ձեզ, ես ինչեր եք այսքան առել:

Բայց մի հատ մեծ պլյուս ունի ինքը, աչքով չի տալիս, էսքան ժամանակ չի եղել էլի, որ տեսնի նոր առարկա մեր ձեռքին ու ջարդվի  կամ   փչանա, բարի կին է, պարզապես շատ հետաքրքրասեր:

Ինքը լիֆտի մի քանի հարկ բարձրանալու ժամանակ անգամ հասցնում է իմանալ որտեղ եմ աշխատում, ինչ, ոնց ու նաև խնդրի, որ իրա աղջկան դասավորենք գործի:

Բաաաաա, մի օր կնկարվեմ իրա հետ, Դուք էլ կծանոթանաք:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.