ԱՄՊԵՐ

Ես սիրում եմ նայել ամպերին: Իրանք շատ մեծ են, իրանք շատ հեռու են, բայց իրանք շատ մոտ են: Իրանք փոփոխվող են, իրանք տարբեր են, օրիգինալ են: Ամենից շաատ սիրում եմ նայել ամպերին ու նմանեցնել որևէ պատկերի: Սիրում եմ նայել ամպերին մեքենայի մեջից, երբ արագ գնացող մեքենայի պատուհանի հետ նրանք զուգահեռ կամ հակառակ ուղեկցում են քեզ: Սիրում եմ երբ ամպամած եղանակին խոնավ ամպերը հենց գլխավերևումս են: Սիրում եմ ինքնաթիռից նայել ամպերին, քանի որ նրանք ներքևում են, իսկ ես նրանցից ավելի վեր:

Ամպերը հզոր են, իրանք մեզ թվացող կամաց շարժում անելիս անգամ հզոր են: Նրանք սիրուն են, այո, նրանք պարզապես սիրում են: Նրանք հաճախ այն են, ինչ մենք երևակայում ենք, նրանք մեր վառ երևակայության արգասիքներ են, նրանք մերն են, բայց բոլորինը, քանի որ հենց այդ նույն պահին հենց այդ նույն ամպին նայելիս հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մեկը ուրիշ կարող է ուրիշ պատկեր տեսնել, ուրեմն այն իմն է, քոնն է ու բոլորին է:

Սիրում եմ նայել ամպերին, նրանք գեղեցիկ են…

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.