Բարեհաջող ամուսնության 15 պայմանները աղջիկների համար

1.Ամուսնանալ սիրելով
2.Սիրել ու հարգել քեզ, քո զգացմունքները, մտքերը, դաստիարակությունը
3.Սիրել ու հարգել ամուսնուդ
4.Հարգել, ըստ ցանկության նաև սիրել , ամուսնուդ ծնողներին, նրանց ընդունել ոչ թե որպես սկեսրայր ու սկեսուր, այլ քո սիրելի ամուսնուն կյանք տված ու դաստիարակած մարդկանց
5.Ամուսնուդ հետ ունեցած խնդիրների մասին կարիք չկա պատմել մամային ու ընտանիքի այլ անդամներին, քանի որ մի երկու օրից դու կներես, իսկ ձերոնց մոտ դա նստվածք կտա
6.Մի մոռացիր երբեք, որ հայ ընտանիքի գլուխը տղամարդն է, սակայն սա չմոռանալով, մի մոռացիր նաև, որ դու էլ ես մարդ
7.Խնդիները լուծի հանգիստ պայմաններում, երբ արդեն բորբոքված չեք ու շեղվել եք թեմայից, եղիր ԽՈՐԱՄԱՆԿ

8.Լավ տրամադրությամբ վերադարձած ամուսնուն մի դիմավորիր`


Առանց ինձ լավա չէ
Գլուխս ցավումա
Ինչքան ես խմել
Զզվում եմ քո ընկերներից
Վիճակդ ինչ է
Հիմա ամեն երեկո է սենց լինելու` բառերով
9.Երբեմն որոշ խնդիրների ու թերությունների վրա փակիր աչքերդ, մեկ-մեկ կարելի է ինչ որ բան կուլ տալ
10.Մի փորձիր փոխել դիմացինիդ, նրա վարքն ու բարքը, ի վերջո անհաջողության ես մատնվելու ու իզուր նյարդերդ բորբոքես
11.Եղիր հոգատար ամուսնուդ նկատմամբ, լցրու նրա կյանքը քեզնով, բայց մի զզվացրա ու ամեն վայրկյան զանգի կամ գրի
12.Հիշիր ամուսինդ քո ընկերուհին չէ ու կարիք չկա նրան պատմես, որ Ձեր օֆիսի Աննան ինչեր է արել կամ կանացի բամբասանքի մատնվես նրա հետ
13.Սկեսուրի կամ սկեսրայրի հետ կապված կոնֆլիկտները հարթիր առանց ամուսնուդ կամ եթե նա ցույց է տվել, որ պատրաստ է լսել քեզ, ապա ճիշտը պատմիր և խորհուրդ հարցրու հենց իրենից, քանի որ մորաքրոջդ աջիկը չի կարող ամուսնուցդ լավ իմանալ իր ծնողներին
14.Հետևիր ինք քեզ, աշխատիր միշտ լինել խնամված, հարդարված, գեղեցիկ հագնված, հետարքրիր, ժպտերես ու պոզիտիվ մարդ
15.Սիրիր ամուսնուդ հոբիները, նույնիսկ եթե դա ֆուտբոլն է, կիսիր նրա ուրախությունը և տխրությունը ու անվերջ կրկնի, որ նա միակն է ու դու նրան սիրում ես:
ՈՍԿԵ ԿԱՆՈՆ` մի թող քեզ հայհոյի, քննարկի կամ վատ արտահայտվի ընտանքիդ մասին, մի ների դավաճանությունը ու բռնությունը: Հիշիր` ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՆ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆՔԻՆԵՐՈւՄ ՈՒ ԴՐԱՆՔ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ


Both comments and pings are currently closed.

Comments are closed.