Ինչպես անակնկալ գնացի Հայաստան

Ուղիղ երկու տարի առաջ կեսօրին ես արդեն սավառնում էի Երևանի փողոցներով դեպի մեր տուն, որտեղ առհասարակ ոչ մեկ չգիտեր, որ ես եկել եմ:  Հայաստան անակնկալ գալու միտքը ինձ վաղուց էր այցելել ու ես որոշեցի դա իրականացնել, գալուս մասին գիտեին Մոսկվայում ապրող քուրիկս ու ընկերս, ով ինձ պետք է դիմավորեր: Հաղթահարելով դեպի օդանավակայան տանող ձյունաշատ ճանապարհը, որի երկայնքով մեկ ավտովթարներ էինք, հասան Մին Վոդի քաղաք, օդանավակայանում վախից մի լավ վատացա, հետո մեկը մի հատ դեղ տվեց, խմեցի, նստեցի ՍԱՄԱԼՅՈՏ, մի հատ տատիի հետ մի 50 րոպե խոսացի ու այո, ես արդեն Հայաստանում էի: Այնքան էի կարոտել, որ պատրաստ էի անգամ հենց էտ օդանավակայանի մեջտեղը պպզեմ ու հողը պաչեմ: Տուն գնալու ճանապարհին, որոշեցի զանգեմ գոնե մամայիս, թե չէ տատիկս տարիքով էր, որ տենց շուխուր անելով մտնեի տուն, հաստատ լավ չէր վերջանա էտ ամեն ինչը: Կատակ կատակին մինչև մամաս իսկապես հավատաց, որ ես Երևանում եմ, տուն հասնելուն պես նա ինձ դիմավորեց մի լաավ լացած աչքերով, տատիկիս հետ ուրախ զվարթ, ես էլ մի ձենս գլուխս էի քցե, ուրախ պարում էի:

Տենց մինչև մերոնք խելքի եկան, պահն էր անցնել քուրիկներիս ու բալիկներիս: Մամայիս հետ գնացինք մեր Մարիայի քոլեջ, որտեղ ես նրան դիմավորեցի դասարանում, երեխեն շոկից մի երեք օր ձեռս բաց չէր թողնում, գիտեր էլի գնալու եմ:

Հետո հերթը հասավ մյուս զարմուհուս, ով արդեն ջոկել էր, որ տանը մի բան էն չի: Կամաց կամաց հասանք քույրիկիս վարսավիրանոց, որտեղ ինձ տեսնելուն պես հո չսկսեց լացել, նենց էր հուզվել, որ տնօրենն իրան թողեց գա տուն: Տենց ուրախ ուրախ, իրա համարից էլ զանգեցինք Զառային, իհարկե Զառան սկզբում չէր ջոկում, ինչա կատարվում, բայց հետոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո ամեն ինչ փոխարինվեց ուռաներով:

Հաջորդ օրը ընկերական էր, Մարիշին զանգեցինք “Արաքսը բան է ուղարկել, պետք է քեզ տանք” պատրվակով, ասեց իրիկունը կլինեմ, մինչև էտ նույն պատրվակով Կոմիտասում Զառայի հետ հանդիպեցինք Աստղին, ում կողքով անցնող աղջկան ինքը միանգամից ջոկեց ու թռավ վրես: Երեկոյան մինչև Մարիշը կգա տուն, ես արդեն իրանց տանն էի, մեծ սենյակում նստած, լույս անջատած, տնեցիքի հետ տվ էինք նայում, խելոք եկավ, կոշիկները հանեց, հասավ սենյակին, ձեռը քցեց լույսը վառեց… ու հետո ես ծեծ կերա:

Տանը ինձ սպասում էր Կառան, ում Աննան արդեն Մոկսվայից ասել էր, որ ես եկել եմ, ինքն էլ եկել էր ինձ անակնկալ աներ:

Հաջորդ օրերին ես հայտնվեցի Անուշիկի տանը, որտեղ նախօրոք մաման գիտեր, որ ես գալու եմ, մինչև Անուշը սենյակում հեռախոսով կխոսար, ես տեղավորվեցի հյուրասենյակում ու նստել էի իմ համար: Էհ ընկերուհիս դուռը բացեց ու… տեսավ ինձ: Հազիվ Սալվինեին համոզեցինք Դիլիջանից բերեցինք Երևան:

Հերթը մյուսներին էր: Լուսը հաստատ նեռվայանցավ, որ կիրակի օրով ինչ որ մեկը իրան զանգեց առավոտը ժամը տասին, բայց հետո մինչև տեղը բերեց, որ ես եմ, ինչ ջղայնանալ, ինչ բան , որոշեցինք, բոլորին հավաքել ու ես կմիանամ, տենց Թումանյանի վրա մի քանի հոգի ինձ գրկել կանգնել էին:

Մենակ էս էմոցիաների համար արժի կյանքում գոնե մեկ անգամ սենց անակնկալ անել մտերիմներին: Ու առհասարակ որոշել եմ , երբ էլ գամ , չեմ ասելու, սենց էմոցիաները թող շատ լինեն իմոնց մոտ:

Տենց մի ամիս ուրախ երջանիկ, հարազատ մարդկանց շրջապատում անցկացնելուց հետո, եկա նորից օդանավակայան, Մարիշոկս անգամ լացեց, չանայծ Մարիշի փուչիկները ես տվել էի իրան, Աստղը Անդերին, որ տեսավ մոռացավ իմ գնալու մասին, մինչև նկարեցինք իրանց, հանսգտացավ, տենց ուրախ նոտաների վրա ես վերադարձա Ռուսաստան:

ինչ սրտով էիր սենց պարում ինձ ճամփելիս

Բայց այս տարի ինձ չսպասեք, անկեղծ նման անակնկալ չի լինի, պաշտոնապես հայտարարում եմ, այս տարի չեմ գալու:

իսկ ահա այ սենց ինձ դիմավորեցին օֆիսում


Both comments and pings are currently closed.

Comments are closed.