“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Անի Հարությունյանը

Անի Հարությունյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 28-ին Երևանում:

Ֆեյսբուքում նա ունի  550 friend, ինձ հետ ընդհանուր` 36:

Նրա բլոգերը՝

http://hayarvest.com/

http://baxtuban.blogspot.com/

Նրա Ֆեյսբուքյան էջերը՝

Բախտուբան բլոգի ֆեյսբուքյան էջը՝ http://goo.gl/6kPef

Հարցուպատասխան քաղաքակրթական հանդեսի ֆեյսբուքյան էջ` http://goo.gl/yG8eU

ՀայԱրվեստ բլոգի ֆեյսբուքյան էջ՝ http://goo.gl/ghqsM

Հայ մատենագրութեան թուանշային գրադարան՝ http://goo.gl/3ufG4

-Ո՞վ է որոշել քեզ կնքել Անի անունով:
-Հայրս:
-Ո՞ր տարիքից սկսած ես հիշում մանկությունդ:
-Առաջին վառ հիշողություններս “մութ-ու-ցուրտ” տարիներից են, հավանաբար՝ 3 տարեկանից:

-Մինչ դպրոց գնալդ ի՞նչ հաջողություններով էիր արդեն զարմացրել ծնողներիդ:


-Դե մինչև դպրոց գնալս արդեն կարդում էի ռուսերեն, գիտեի աշխարհի ֆիզիկական ու քաղաքական քարտեզը, 300-ից ավել չափածո գրական գործեր անգիր, շախմատ էի խաղում ու բազմաթիվ այլ գիտելիքներ հումանիտար ոլորտից:
-Ինչպիսի՞ն է եղել Անին դպրոցում:
-Շատ կարգապահ ու պատասխանատու, ինքնամփոփ: Ուսուցիչների ուշադրության կետրոնում:
-Ե՞րբ առաջին անգամ զգացիր, որ Արվեստը քո մեջ մի ուրիշ տեղ ունի:


-Հմմ.. ես դեռ մինչև դպրոց գնալս շատ տարված էի հին քաղաքակրթություններով, որովհետև հայրս մեծ աշխատանք էր տանում՝ ինձ գեղարվեստական առումով զարգացնելու հարցում: Նախավարտական դասարանում արդեն հասկացա, որ ուզում եմ ուսումնասիրել արվեստն իր բոլոր դրսևորումներով, բայց ամբողջ ուժգնությամբ արվեստը դարձավ իմ կիրքը միայն համալսարան ընդունվելուց վեց ամիս անց:
-Ի՞նչ անսպասելի ճաշակային բումեր են եղել քեզ մոտ դպրոցական տարիներին:
-Դպրոցական տարիներին երևի թե ամենամեծ տատանումներն ինձ մոտ եղան երաժշտության ոլորտում: Մանկուց, ի շնորհիվ հորս՝ դասական երաժշտություն ու դասական կատարողների էի լսում, հետո միջին դասարաններում սկսեցի լսել նաև ռեփ, հիփ-հոփ, փոփ : Արդեն բարձր դասարաններում կտրուկ անցում եղավ՝ ռոք, նաև հաուս ու ժազզ:
-Ո՞րն է առաջին գիրքը, որը ամենաշատն է տպավորվելլ քեզ մոտ:
-Վախթանգ Անանյանի “Հովազաձորի գերիները” երևի :)
-Ինչպե՞ս որոշեցիր ապագա մասնագիտությունդ ու թե ո՞ր բուհն ես գնալու:


-Վերևում արդեն մի քիչ խոսեցի այդ մասին. իրականում ծնողներս ու ուսուցիչներս ինձ տեսնում էին քաղաքագետի կարգավիճակում ու ես, երևի թե նրանց չհիասթափեցնելու համար, հենց այդ բաժին տվեցի գործերս, բայց ստացվեց այնպես, որ ընդունվեցի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության Յունեսկոյի ամբիոն:
-Ինչպիսի՞ն  պետք է լինել, որպեսզի հնարավոր լինի դառնալ քո ընկերը:
-Պետք է պարզապես մարդ լինել:)
-Քո ընկերներից մեկը քեզ բնորոշել էր որպես մարդ, ով կարող է սիրել բոլորին, հե՞շտ է լինել այդպիսի օպտիմիստ:

-Օպտիմիզմ բառը այնքան էլ չեմ սիրում, ինձ համար կա կեցության որոշակի ձև. ներդաշնակություն սեփական էության և բնության հետ՝ հիմնված համընդհանուր, անպատճառ սիրո վրա:
-Պատմի՛ր մի քիչ այն մասին, թե ինչպես դարձար բուսակեր:
-Ես ինձ բուսակեր չեմ համարում, ուղղակի եկավ մի պահ, որ մսամթերքից ներքին սթրեսս էի տանում ու այլևս չկերա, բայց ծովամթերք ու կաթնամթերք ես օգտագործում եմ: Դա իմ հոգևոր պրակտիկայի արդյունքն է:
-Ի՞նչ խենթություններ ես սիրում անել:
-ՄՄ… Ես գրեթե միշտ հավասարակշռված եմ ու արտասովոր վարքը ինձ համար չէ:)  հ.գ. ընկերներիս շատ նեղ շրջանակում երբեմն հնարավոր է:
-Աշխարհի ո՞ր թանգարանում կցանականայիր աշխատել:
-Թանգարանում՝ դեռ չգիտեմ, բայց մասնագիտական երազանքս Christie’s աճուրդային տանը աշխատելն է:
-Կա մի արհեստ, որին տիրապեում ես, օրինակ ասեղնագործել, կամ կար ու ձև:
-Ոչ :)
-Ինչ կպատմես քո մասին, որ կզարմացնես անգամ քեզ լավ ճանաչողներին:
-Ռուսերենի այբուբենը չգիտեմ:)(Ես էլ-հեղինակ)
-Անի, կպատմե՛ս ընտանիքիդ մասին:

Անին քրոջ երեխաների հետ

-Ապրում եմ հայրիկիս ու մայրիկիս հետ, միակ քույրս ինձանից 12 տարի մեծ է ու արդեն երեք բալիկ ունի:
-Ուսանողական տարիներին ակտի՞վ ես եղել, թե՞:
Եթե ուսանողական ակտիվությունը ենթադրում է սրճարաններն ու ժամանցը, կամ դասի չնստելը՝ ոչ:) Ակտիվ եմ եղել դասաժամերին :)
-Պատմի՛ր մի փոքր գրքիդ մասին(Անիի “Նոր կյանքիդ 7 օրերը” գիրքը կարող եք բեռնել այս կայքից):
-Այդ փոքրիկ գրքույկը նախորդ մի քանի տարիների իմ փորձի ու գիտելիքների արձանագրումն էր, որը ընկերներիցս մեկի համար էր գրվել ու հենց նրա խորհրդով էլ դարձավ լայն հանրությանը հասանելի: Այն առողջ կենսակերպի ու ինքնազարգացման պրակտիկ ուղեցույց է:
-Անին աշխատանքում, Անին տանը, Անին ընկերների հետ կամ սոցցանցերում, տարբե՞ր է:
-Այո՛: Աշխատանքում կենտրոնացած եմ ու լրջախոհ, իսկ տանն ու ընկերներիս հետ` ավելի ազատ ու աբստրակտ, ինքս ինձ հետ բոլորովին այլ եմ:)


-Ես գիտեմ, որ դու առավոտյան յոգայով ես զբաղվում, կիսվի՛ր մի քիչ ընթերցողների հետ, հե՞շտ է սկսել:
-Յոգայով մեկ տարի է, ինչ չեմ զբաղվում: Իսկ առավոտյան մեդիտատիվ պրակտիկայով եմ զբաղվում, դա էլ իմ հոգևոր պրակտիկան է: Երկուսն էլ սկսելու համար լուրջ դրդապատճառներ և ներքին պահանջ է անհրաժեշտ՝ սկզբում ամենայն մանրասնությամբ ուսումնասիրելու պայմանով: ԻՆձ շատ են այդ հարցով դիմում և ես միշտ խնդրում եմ, որպեսզի տարածված մոդային տուրք չտան, որովհետև հաճախ այդ ամենը հին ուսմունքների եվրոպականացված փշրանքներով վառ անհատակնության իմիջ ստեղծելու համար է..
-Կպատմես մի քիչ քո հոբիների մասին:
-Ամենասիրելի հոբբին ինձ համար իմ մասնագիտությունն է, որով զբաղվում եմ անասելի հաճույքով:) Դե բացի այդ հայրս մետաղադրամներ էր հավաքում, հիմա ես եմ փորձում հավաքածուն լրացնել, թուլություններիս շարքում են հին քարտեզները, շախմատը ու գրքերը:


-Կա՞ն մասնագիտություններ, որոնք առհասարակ քեզ չեն համապատասխանի երբեք:
-Այո՛, ու դրանք շատ են:
-Ձմեռ պապիկին հավատում ես:
-Այո՛:)
-Ի՞նչ երբեք չես ուտի:
-Որդազգիների:
-Ի՞նչը կարող է քեզ զարմացնել:
-Ամեն ինչ..


Both comments and pings are currently closed.

Comments are closed.