երբ զգացմունքները աննկարագրելի են

Երբ դու երջանիկ ես, երբ քո մեջ մի երջանիկ զգացմունքը փոխարինվում է մյուսով, երբ դու զգում ես, որ իրականում կյանքը հրաշք է, ու այն քո մեջ է, երբ դու ապրում ես միայն ժպտալով, իսկ այդ ժպիտդ այնքան իրական է, որ խոսքերը ավելորդ են դառնում, հասկանում ես, այո , կյանքը հրաշք է:

 

Չգիտես՝ ինչու մենք վախում ենք կիսվել մեկի հետ, երբ երջանիկ ենք, փորձում ենք թաքցնել այն ամենն, ինչ զգում ենք, բայց ես երջանիկ եմ ու չեմ էլ ուզում թաքցնել:

Ես երջանիկ եմ, բայց բառերով նկարագրել դա հնարավոր չէ, հավատացեք, դա կարևոր էլ չի, այս անգամ բառեր պետք չեն, որ նկարագրես, ես կարիք չունեմ բառերի, ես կարիք չունեմ տառերի, ես ուզում եմ շարունակել զգալ այն ամենը, ինչ զգում եմ, ու ցանկանում եմ, որ բոլորը դա զգան:

Վերջերս շատերը մտահոգ են խնդիրների մասին, դրանք են վկայում նրանց ստատուսները, այդ պահին ուզում եմ բոլորին հատ հատ ուղարկել այն ինչ զգում եմ, որ հասկանան՝ կյանքը ավելի գունավոր է քան երևում է, պարզապես մենք միշտ չէ, որ ճիշտ գույներն ենք ընտրում:

Գունավորեք Ձեր կյանքը վառ գույներով, զերծ մնացեք անգույնությունից, սիրեք միմյանց ու վայելեք կյանքը, հրաշքը, երջանկությունը…

Ժպտացեք

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.