Անպարկեշտ արջուկներ

Այն, որ ես արջուկներ շատ եմ սիրում, գիտեն ինձ փոքրիշատե բոլոր ճանաչողները: Ինձ համար լավագույն նվերը, որը յուրաքանչյուր պահի կարող է բարձրացնել տրամադրությունս, արջուկն է: Ես ունեմ արջուկ խաղալիքներ, ականջօղեր, բրելոկներ, հագուստ, պայուսակ, արձանիկներ:

Ռուսաստանում աշխավայրումս այդ մասին իմանալուց հետո, մեր հումորով ծրագրավորողներից Եվգենին խորհուրդ տվեց այսուհետ գնել միայն ինտերնետում հայտնի BAD BEARS արջուկներից: Ռուսերեն թարգմանած այն ավելի լավ է հնչում` Неприличные медведи (անպարկեշտ Արջուկներ): Իհարկե հավաքածուում կան նաև հումորով արջուկներ, սակայն հիմնական շեշտը դրված է նրանց` ԱՆՊԱՐԿԵՇՏ լինելու վրա:

Նման արջուկներ ստեղծելու միտքը առաջացել է անգլիացի գրաֆիկական դիզայներ Փիթեր Անդերխիլլի մոտ, ով 1994 թվականին մի աղջնակի գիշերանոցի վրա արջուկ նկարելուց հետո, որոշում է ազատ արձակել իր վառ երևակայությունը և արջուկներին պատկերել անսովոր կերպով:

Փիթեր Անդերհիլլ

1999 թվականին այս էսքիզները հայտնվում են Piranha Studios ընկերության ձեռքերում, որն էլ դրանք վերածում է հուշանվերների հավաքածուի: Սկբնական շրջանում թողարկվում է միայն 6 նմուշ, այն էլ ձեռքով պատրաստած և հաջողություն ձեռքբերելուց հետո, սկսվում է դրանց ավելի մասսաայական թողարկումն ու վաճառքը: Նշեմ, որ այս արջուկներին կարելի է ձեռք բերել միայն ինտերնետում:

Բնական է, որ իմ արջուկների հավաքածուում  Եվգենիի կողմից հայտնվել է BAD BEARS` շատ համեստ իր կեցվածքով:

Իմ հավաքածուի ԴԻ ԴԻ անունով արջուկը

Առաջարկում եմ մի քանի նկարներ հավաքածուից, մնացածին կարող եք ծանոթանալ, ցանկության դեպքում նաև պատվիրել badtastebears.rubadbears.ru   և badtastebears.com կայքերում:

 

 

 


Both comments and pings are currently closed.

Comments are closed.