Անուշ, շնորհավոր

Այսօր իմ սիրելի ընկերուհի Անուշի ծննդյան օրն է (սկզբում ուզեցի գրեմ Անուշիկի, մեկ էլ հիշեցի, ինքը ինչ տոնայնությամբ է   էտ ԻԿ արտասանում):

մեր ամենալավ նկարը

Անուշի հետ ես ընկերություն եմ անում դպրոցից, վեցերորդ դասարանից: Ես ու Անուշը, որպես դասարանի բոյով ու կուկլա աղջիկներ, նստում էինք վերջում, ու ես շատ էի սիրում միշտ դասերին պատասխանել, ձեռք բարձրացնել, իսկ Անուշը` ընդհակառակը, շատ համեստ էր: Ու մենք միշտ կռիվ էինք անում, հենց ես ձեռք էի բարձրացնում, Անուշը թևիս խփում էր ու կամաց, բայց ջղայնացած ասում` ուֆ հերիքա: Ու տենց մինչև հիմա ես ու Անուշը, շատ հարցերում տարբեր, բայց շատ հարցերում նման, ընկերություն ենք անում: Շուտով կլինի 15 տարի, ինչ ես ու Անուշը ընկերուհիներ ենք: Կարծում եմ, բավականին երկար ժամանակ է ու ուրախ եմ, որ մենք մեր ընկերությունը պահում ենք:

 

Ես ու Անուշը, որ կռվում էինք, իրա մաման իրան էր ասում զանգի, մեր տանը իմ մաման , բայց մենք տենց էլ չէինք զանգում, մինչև նորից բարիշում էինք դպրոցում:

Անուշի պապան միշտ Ռուսաստանից սպիտակ շոկոլադ էր բերում, ու ես նենց էի սիրում, հմմմմմ, գնում էի իրանց տուն, Անուշը իմ համար բացում էր, ուտում էի, երանի այդ օրերը:

Անուշի հետ շատ-շատ պատմություններ ունենք հիշելու, մենք Հայոց լեզվի պարապունքներին իրար հետ էինք գնում ու դեմ դիմաց էինք նստում, հասցնում էինք պարապունքի ժամանակ աչք-ունքով խոսալ ու մեզ դրա համար միշտ նկատողություն էին անում:

Դպրոցից հենց գալիս էինք տուն, միանգամից զանգում էինք իրար ու սկսում ժամերով խոսալ, տատիկս միշտ ասում էր` այ բալա ջան ես դուք նոր իրար հետ չէիք, ես էլ ասում էի` տատ դե մենք թաքուն բաներ ենք խոսում:

Ու այ տենց թաքուն բաներ խոսալով մենք մեր ընկերությունը բերել հասցել ենք 15 ամյակի շեմին:

Անուշս, ուզում եմ շնորհավորեմ քեզ, ու թեկուզ և թվա սովորական, բայց ցանկանում եմ, այն ինչ դու, մենակ դու ինքդ քո համար բոլորից թաքուն երազում ես ունենալ: Ես քեզ սիրում եմ ու հպարտ եմ, որ դու իմ ընկերուհին ես:

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.