Աշխարհի 60 ամենաանվտանգ ավիաընկերությունները

Գերմանական JACDEC հետազոտական բյուրոն, որը զբաղվում է ավիատրանսպորտի հետ կապված պատահարների հետազոտությամբ, ներկայացրել է աշխարհի 60 ամենաանվտանգ ավիաընկերությունների ցուցակը: Առաջին յոթնյակում հայտնվել են աշխարհի ամենահին ավիաընկերությունները, որոնք ավելի քանի 30 տարի զբաղվում են ավիափոխադրումներով: Ցուցակը գլխավորել է ավստրալիական Qantas ավիաընկերությունը, որը հիմնադրվել է  1922 թվականին:

Վերջին 55 տարում այս ավիաընկերությունը չի ունեցել մարդկային զոհով ոչ մի պատահար: Եվրոպական ամենաանվտանգ ավիաընկերությունը ճանաչվել է Finnair, որը հիմնադրվել է 1923 թվականին: Վերջին պատահարը այս ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ եղել է 1963 թվականին:

Սրան հաջորդում է TAP պորտուգալական ավիաընկերությունը, որի միակ պատահարը տեղի է ունեցել 1977 թվականին, ինչի պատճառը եղել է հորդառատ անձրևը:  Յոթնյակի ամենաերիտասարդ ավիաընկերությունը Airberlin է, որը հիմնադրվել է 1978 թվականին ԱՄՆ-ում, իսկ  1992 թվականից այն համարվում է գերմանական:

Բարձր գնահտականներ ցուցակում ստացել են նաև նորզելանդական Air New Zealand, հոնկոնգյան Cathay Pacific Airways և ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունները:

Հետաքրքիրն այն է, որ աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը` գերմանական Lufthansa-ը,   ունի անվտանգության բավականին բարձր բալեր, սակայն ցուցակում այն ընդամենը 21 -րդ տեղում է: Ավիաընկերության ռեյտինգի վրա բացասական է ազդել 1993 տեղի ունեցած ավիավթարը, որի ժամանակ մահացել է երկու մարդ:

Իհարկե, ցավալի է, որ այն ավիաընկերությունները, ում ծառայություններից ես օգվտում եմ, դրանք են Արմավիան, ԿՄՎ Ավիան և Աէրոֆլոտը, ցուցակում չեն հայնվել:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.