Արաքս Արմեն

Փոքր ժամանակ մեզնից շատերը չեն սիրում իրենց անունը, մարդիկ կան, ովքեր սսպասում են տարիներ, որպեսզի փոխեն այն: Ես փոքր ժամանակ երազում էի, որ իմ անունը Անահիտ լինի, հետո ավելի մեծ տարիքում, հատկապես ուսանող ժամանակ, հասկացա որ շատ էլ սիրուն անուն ունեմ, ու այլևս երբեք չեմ ցանկացել ուրիշ անուն ունենալ: Ես հպարտ եմ, որ կրում եմ ՏԱՏԻԿԻՍ անունը, ինչպես նաև Հայաստանի Մայր գետի անունը: Մի տեսակ ներկայացուցչական անուն է:

Իսկ ինչ վերաբերում է ազգանունիս, ապա այն երեք տարբեր ուղղությամբ եմ ցանկացել փոխել: Առաջինը, ես ուզում էի դառնալ Սամվելյան, պապիկիս անվան հետ կապված: Երկրորդ դեպքում, ես պատրաստվում էի արդեն դիմել ազգանունս փոխելու համար և վերականգնել պապիկիս հայրիկի ազգանունը` Տեր-Պողոսյան, որը մեզնից կարելի է ասել խլել են կոմունիստները: Բայց ամուսնությունից հետո, Ռուսաստանում ազգանուն փոխելը արդեն շատ անիմաստ էր` հազարավոր փաստաթղթերի հետ կապված ու այդպես էլ մնացի Պողոսյան: Եվ երրորդ, որը միշտ երազել եմ, որպես Արաքս Արմեն ներկայանալն է, Արմենը հայրիկիս անուն է: Բայց քանի որ Հայաստանում կար արդեն գրող, կներեք անունը չեմ հիշում, Արմեն, այդ երազանքս էլ մնաց երազանք: Բայց ոնց որ չէ, այսօր մի շատ լավ աղջնակի` Սյունեի http://sunesevada.blogspot.com/, խորհրդով որոշել եմ այսուհետ ներկայանալ որպես ԱՐԱՔՍ ԱՐՄԵՆ:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.