Արաքսն աշխարհում

Ես պատկանում եմ այն բազմաթիվ մարդկանց թվին, ովքեր Գուգլում գոնե մեկ անգամ փնտրել են իրենց անվան նշանակությունը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ես չգիտեմ` ինչ է նշանակում Արաքս, բայց դե միևնույն է հետաքրքրիր բացահայտումներ լինում են միշտ:

ԵՍ մի քանի տարի առաջ եմ իմացել, որ Արաքս անունը նշանակում է աղմուկ, մինչ այդ ես գիտեի, պարզապես Հայաստանի Մայր գետն է ու վերջ: Ամենահետաքրքիր բացահայտումը եղել է ինձ համար Ռուսաստանում, երբ մարդիկ նորմալ արտասանում են անունս ու ասում, քեզ ռոք խմբի պատվին են Արաքս անվանել: ԵՍ միշտ բացատրում եմ, որ Արաքսը Թուրքիայի և Հայաստանի միջև հոսող մեր Մայր գետն է ու ռոք խմբի հետ կապ չունի:

1980 -ական թվականներին Ռուսաստանում շատ հայտնի է եղել Արաքս ռոք խումբը, ափսոս չգիտեմ, թե իրենք ինչու են այդպես անվանել իրենց խումբը(հատկապես, որ խմբի կազմում հայկական ազագնուն չկա), բայց այն, որ այս անունը Ռուսաստանում արդեն իսկ ճանաչված է, հաճելի է: Ի դեպ մի քանի լավ երգեր այդ խումբը ունի, խնդրեմ դրանցից մեկը`

Հետաքրքիր է, որ գոյություն ունեն Արաքս ֆոտոապարատներ, որոնք արտադրվում են Ուկրաինայում:

Իսկ ահա Մոլդովայում գոյություն ունի Արաքս հեռուստահաղորդակցական ընկերություն, և եթե Դուք ապրեք Քիշինևում, կարող եք ունենալ Արաքս ինտերնետ: Ռուսաստանը չի սահմանափակվել միայն ռոք խմբով, այստեղ գոյություն ունի նաև էլեկտրա-օպտիկական հետախուզության Արաքս արբանյակ:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.