ARAKSOBLOG 1 տարեկան է

Մի տարի առաջ հոկտեմբերին ես իմ կուրսընկեր Վիկտորի օգնությամբ ունեցա ԲԼՈԳ, ԱՐԱՔՍՕԲԼՈԳ: Այս մի տարվա ընթացքում ես հարցախեղդ անելով Վիկտորին հասել եմ նրան, ինչ ունեմ: Չէ, ես գումար իմ բլոգից չեմ վաստակում ու հավատացեք, դա չէ կարևորը: Երբ դու էությամբ լրագրող ես, երբ ամեն ինչում մի նոր ստատուս ու մի նոր գրառում ես տեսնում, երբ պայուսակումդ ֆոտոխցիկն անպակաս է, երբ դու ժամերով դնում նկարներ ես մշակում ու նյութեր թարգմանում, երբ դու ստանում ես շնորհակալություններ, գովեստի խոսքեր, ինչու` ոչ նաև քննադատություններ, երբ դու զգում ես, որ քո գրածը աշխարհի ուրիշ անկյունում մեկը կարդաց ու հավանեց, այ դա գումարից էլ առավել է:

Բլոգս ինձ օգնում է ինքնաարտահայտվել, բլոգս ինձ օգնում է չկորցնել հայերեն գրելու ունակությունս, բլոգս ինձ օգնում է իմանալ ավելի ու ավելի , օգնում է ունենալ լավ ու մտերիմ մարդիկ: Հավատացեք, ես չէի ունենա այն, ինչ ունեմ, եթե չլինեն մարդիկ, ովքեր կարդում են, չլինեն մարդիկ, ովքեր օգնում են ու խորհուրդ են տալիս, շնորհակալ եմ բոլորիցդ, ուզում եմ առանձնացնել Վիկտորին, ով համբերատար ինձ սովորեցնում է այն, ինչ ես գիտեմ այս ոլորտում:  Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի նկարով անգամ ինձ օգնել են ու իհարկե, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գոնե կես րոպե գտնվել են իմ բլոգում:

Այս մեկ տարվա ընթացքում ես բլոգումս գրել եմ 273 նյութ, որոնք մեկնաբանվել են 440 անգամ, ցուցադրվել հայկական հեռուստաընկերությունների եթերներում մի քանի անգամ, նյութերից մեկը տպագրվել է անգամ թերթում: Բլոգի գրառումներում տեղ են գտել մոտ 1500 նկար ու երգեր: Ու ես հենց այս ամենի համար շնորհակալ եմ ընթերցողիս: Սիրում եմ բոլորիդ:

Սիրեք իրար, եղեք երջանիկ, ժպտացեք ու մի մոռացեք մտերիմներին կրկնել, որ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

6 Responses to “ARAKSOBLOG 1 տարեկան է”

  1. Արաքսոիկկկ ջան,, շնորհավոր,, ոնց եմ սիրում ես քո բլոգն ու քեզզզզ,, թող մուսադ անսպառ լինի,, բլոգդ էլ միշտ լիքը լինի քո պես ունիկալ ու հետաքրքիր գրառումներով:

  2. Tigran says:

    Շնորհավոր!!!!!!!! միշտ տենց լավ բաներ գրես ու միշտ լիքը քոմենտներ ունենաս))

  3. Շնորհավոր!!! Քեզ լիքը հաջողություններ:

Leave a Reply

You must be logged in to post a comment.