“Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Արմեն Մկրտչյանը

Արմեն Մկրտչյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 1-ին Կարմիր գյուղում:

Ֆեյսբուքում նա ունի 1000 friend, ինձ հետ ընդհանուր` 30, 2307 բաժանորդ,:

Նրա բլոգը՝ http://www.armblog.net

Նրա Ֆեյսբուքյան էջերը՝ https://www.facebook.com/armblog.net

Դու ծնվել ես մայիսի 1-ին, ի՞նչ հիշողություններ են այդ օրվանից փոխանցել քեզ ծնողներդ, հավանաբար իսկական պարադ է եղել Ձեր տանը
-Հենց ծննդյանս օրվա հետ կապված հիշողություններ չկան: Հիշում եմ, թե ինչպես էին այն ժամանակ մարդիկ նշում այդ գեղեցիկ տոնը: Հիշողությանս մեջ վառ են մնացել կարմիր վզկապները, շեփորներն ու թմբուկները…
-Ունե՞ս մանկության ընկեր, ում հետ մինչև հիմա շփվում ես:
-Քանի որ կյանքի տարբեր փուլերում բնակվել եմ տարբեր փողոցների վրա գտնվող բնակարաններում, այդ պատճառով էլ ամուր ու մշտական կապեր չկան մանկության ընկերներիս հետ:
-Հաճա՞խ ես նայում մանկական նկարներդ:


-Այո: Դրանք շատ դրական լիցքեր են ինձ հաղորդում: Չնայած ունեմ բավականին շատ մանկական տարիքի նկարներ, բայց մի տեսակ նախանձում եմ այսօրվա երեխաներին, ում ամեն քայլը նկարահանվում և պահպանվում է  թվային տեխնոլոգիաների միջոցով:
-Հաշվի առնելով մասնագիտությունդ, կարո՞ղ ենք ասել, որ դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաններ ես շատ սիրել:


-Այո, իհարկե: Այդ առարկանների հանդեպ ես մեծ սեր եմ ունեցել:


-Ե՞րբ որոշեցիր և արդյոք դո՞ւ որոշեցիր,  դպրոցից հետո ո՞ր բուհն ես գնալու:
-Այն ժամանակ անհատական համակարգիչ կարելի էր հանդիպել շատ քչերի տներում: Երբ մենք գնեցինք մեր առաջին համակարգիչը, ես միանգամից զգացի, որ այս ոլորտն ինձ շատ հոգեհարազատ է ու որոշեցի ընտրել հենց այս մասնագիտությունը:
-Մեր սերունդը  90-ականների ամենածանր տարիներին իր մանկությունն ու դպրոցական կյանքն է վայելել, բայց միևնույն է լավ հիշողություններ ունի, դու ի՞նչ հենց հիմա կհիշես այդ տարիներից:
-Վերևում նշեցի, որ ունեմ կոմունիստական ժամանակներից լավ հիշողություններ, սակայն դրանց հետ մեկտեղ կան նաև վատ հիշողություններ: Օրինակ՝ հիշում եմ հացի երկար հերթերը, մութ ու ցուրտ տարիները, ամենուրեք պատերազմի մասին խոսացող մարդկանց…
-Դպրոցակա՞ն կյանքդ է ավելի հետաքրրքիր եղել, թե՞ ուսանողական:


-Կարծում եմ, մեծամասնության մոտ ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր է, քանի որ դպրոցական կյանքում դեռ այդքան հասուն չենք ու որոշակի բաներ անում ենք անգիտակցաբար: Իսկ ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր է ու արկածներով լի:
-Ե՞րբ և որտե՞ղ ես առաջին անգամ աշխատել ու ինչքա՞ն է եղել առաջին աշխատավարձդ:
-Աշխատել եմ ուսանողական տարիներին Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում՝ համատեղելով աշխատանքս ու ուսումս: Աշխատավարձը շատ չէր, սակայն այդ ժամանակ դա այդքան էլ կարևոր չէր ինձ համար:
-Առհասարակ ինչպիսին պետք է լինի աղջիկը, ո՞ր գրավի քո ուշադրությունը:
-Արդեն ունեմ ընտրյալ, ու այլևս ոչ մի աղջիկ չի գրավում իմ ուշադրությունը, բայց ընդհանրապես կարծում եմ, որ աղջիկը պետք է աչքի ընկնի իր դրական վարքագծով ու խելքով: Նա պետք է ունենա ճիշտ արժեքներ ու պատկերացումներ կյանքի մասին:
-Ինչի վրա ես ծախսում ժամանակ, որի մասին զղջում ես:
-Այդքան էլ շատ ազատ ժամանակ չեմ ունենում, որ վատնածս ժամանակի համար ջղջամ: Հիմնականում զղջում եմ համակարգչի վրա ծախսած ժամանակի համար, սակայն ինչ արած, մասնագիտությունս է այդպիսին:
-Եթե ունենաս հնարավորություն ընտրել երկրորդ մասնագիտություն, ապա ո՞ր բուհ կդիմես:


-Ճիշտն ասած այնքան եմ սիրում այս մասնագիտությունը, որ ուրիշ մասնագիտության մասին անգամ մտածել չեմ ուզում:
Հավանաբար ազատ ժամանակ շատ քիչ ես ունենում, իսկ տանը ունե՞ս պարտականություններ, որոնք միայն քոնն են, թե՞ ոչ:
-Իհարկե: Ուզած թե չուզած, արդեն կյանքի այնպիսի փուլ եմ հասել, որ պետք է որոշակի պարտականություններ վերցնեմ նաև ինձ վրա:
-Հանգի՞ստ բնավորության տեր մարդ ես, թե՞ տաքարյուն:
-Կարծում եմ, Հայաստանի պայմաններում հանգիստ բնավորությամբ ապրել անհնար է, այդ պատճառով նյարդերս հաճախ են տեղի տալիս:
-Կա՞ մի վայր, կամ հոբբի, որը քեզ համար միակ հանսգտացնող միջոցն է:
-Ճիշտն ասած բլոգը ինձ համար արդեն հոբբի է ու դրանով զբաղվելը լավ հանգստացնում է:
Վերջերս քո ֆեյսբուքյան նկարներում կողքիդ հայտնվել է մի շատ գեղեցիկ հայուհի, կպատմե՞ս մեզ Ձեր սիրո մասին:


-Այդ գեղեցկուհու հետ ծանոթացել եմ իրական կյանքում և երկար ժամանակ շփվել ենք ինտերնետում որպես պարզապես ընկերներ: Բայց եկավ մի ժամանակ, երբ երկուսս էլ հասկացանք, որ մենք իրար համար ավելին ենք, քան պարզապես ընկերներ:
-Ի՞նչ հարցի առհասրակ չես պատասխանում:
-Այս հարցին:
-Ինչպե՞ս վերաբերում, երբ կատակում են քեզ հետ, ու կհիշե՞ս նման մի դեպք:


-Ես ինքս շատ կատակասեր եմ ու հիմնականում ես եմ կատակում: Ուսանողական տարիներին ինձ հիմնականում լսարանից դուրս էին հանում կատակելու համար, քանի որ ամբողջ լսարանը իմ կատակներից հետո չէր կարողանում կենտրոնանալ դասի վրա:
-Կա՞ մի ֆիլմ, որ բազմիցս նայել ես ու կարող ես դեռ էլի նայել:
-“Матрица” ֆիլմը, քանի որ այն իր մեջ շատ խորը իմաստ է պարունակում և շատ գեղեցիկ  է այդ ամենը ներկայացված:
-Ո՞ր ուտեստն ես պատրաստ ուտել անգամ հագեցած ժամանակ
-Խորոված:
-Ամառն եկել է ու բոլորը մտածում են հանգստի մասին, դու ինչպիսի՞ հանգստի սիրահար ես:


-Քանի որ համակարգչի մոտ ժամերով աշխատելու պատճառով հիմնականում անշարժ եմ լինում, այդ պատճառով գերադասում եմ ակտիվ հանգիստը:
-Ո՞ր երկրի նախագահը կցանկանայիր լինել:
-Նախագահ լինելը բավականին պարտավորեցնող ու դժվար գործ է, այդ պատճառով ոչ մի անգամ չեմ երազել կամ մտածել այդ մասին:
-Կա՞ բնավորությանդ մեջ մի գիծ, որ շատ կցանկանայիր, որ երեխաներդ ժառանգեն:
-Լավատեսորեն առաջ նայել ու միշտ վստահել Աստծուն:
-Շոկոլադե՞ պաղապաղակ, թե՞ պլոմբիր:
-Պաղպաղակի հետ այդքան էլ սեր չունեմ, այդ պատճառով այդքան էլ էական չի:


Both comments and pings are currently closed.

One Response to ““Իմ ու քո Friend բլոգերը” խորագրի հյուրն է Արմեն Մկրտչյանը”

  1. Eva says:

    Հաճախ եմ կարդում armblog-ը: Հայկական լավագույն բլոգներից մեկն է !!! :)