Արմենչիկի չոփիկային քանդակները

Հիմա ես Ձեզ ուզում եմ պատմել 7-երորդ դասարանցի Արմեն Բարսեղյանի մասին, ով ինտերնետը օգտագործում է ոչ թե օդնոկլասսնիկ մտնելու համար, այլ ինքը իր համար նոր զբաղմունք է գտել: Մենչը իմ ընկերուհու փոքր եղբայրն է, ու մի քանի օր առաջ, երբ մենք սկայպով խոսում էինք, հարցրեցի ոնց են Արմենի դասերը, ինչ է անում, ընկերուհիս պատմեց, որ ինտերնետում ման է գալիս լուցկու ու ատամի  չոփիկներից պատրաստած իրերի նկարներ, ուսումնասիրում, թե ոնց են դա անում, ու ամբողջ օրը զբաղվում է նրանով, որ ինքն էլ է դրանցից ստեղծում: Առաջարկում եմ Դուք էլ նայեք Արմենի աշխատանքները`

 

Հարցը նրանում չէ, որ Արմենչիկը արվեստի գլուխգործոցներ է ստեղծել, հարցը նրանում է, որ այսօր կան դպրոցականներ, ովքեր ճիշտ են օգտագործում ինտերնետի հնարավորությունները ու փորձում են որևէ նոր բան սովորել: Իսկ այսօրվա ժամանակներում դա ողջունելի է:

Եկեք ծանոթանանք նաև Արմենի հետ

P.S. Նկարների որակը ուղիղ համեմատական է ընկերուհուս Iphone հնարավորություններին:

 

 

 

 

 

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.