Արքայադուստր Յուլիանայի միջազգային օդանավակայան

Երեկ քույրիկս ֆեյսբուքում հետաքրքիր նկարներ շեյր արեց, ես էլ որոշեցի նկարների հետքերով գնամ ու Ձեզ հետ կիսվեմ: Պարզվում է` ոչ միայն մեր Զվարթնոց օդանավակայանը կարող է զարմացնել ուղևորներին: Ներկայացնում եմ ինձ զարմացրած ու աշխարհի ամենաօրիգինալ օդանավակայաններից մեկը` Արքայադուստ Յուլիանայի միջազգային օդանավակայանը:

Այն համարվում է Կարիբյան տարածաշրջանի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը: Այս օդանավակայանը իր պատվավոր տեղն ունի “Աշխարհի ամենավտանգավոր 10 օդանավակայանների” շարքում: Գտնվում է Սուրբ Մարտին կղզում: 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ այս օդանավակայի տարածքում կառուցվել է թռիչքուղի, որն էլ այժմ վերածվել է Արքայադուստր Յուլիանայի օդնավակայանի:

Օդանավակայանը առաձնահատուկ է ու վտանգավոր այն առումով, որ նրա` թռիչքի եվ վայրէջքի ուղու վերջնակետը գտնվում է հենց ծովափին` Մախո ծովափի կիպ կպած, ուստի օդանավերը վայրէջքի և թռիչքի ժամանակ թռնում են հանգստացողների հենց գլխավերևում` 10-20 մ բարձրության վրա:

Օդանավակայանը իր անվանումը ստացել է Նիդերլանդների թագուհի Յուլիայանի պատվին, ով 1944 թվականին որպես թագադրված արքայադուստր այցել է այս կղզի:

Եթե Ձեզ մոտ առաջացավ մեծ ցանկություն այցելել Սուրբ Մարտին կղզի ու վայրէջք կատարել  Արքայադուստ Յուլիանայի օդանավակայանում, ապա կարող ե քտոմս պատվիրել օդանավակայանի պաշտոնական կայքում` http://www.pjiae.com/

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.